Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՎԵՔ ԱՐՇԱԿԻ ՓՈՂԵՐԸ

Նոյեմբեր 12,1998 00:00
lurer

Գեղամ Ղարիբջանյանի գլխավորած ԱԺ սոցիալական, առողջապահության եւ շրջակա միջավայրի հարցերով զբաղվող հանձնաժողովը օրերս պաշտոնական դիմում է հղել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի Արշակ Սադոյանի բացակայությունները 97 թվականին, համարվեն հարգելի։ Վերջինս, ի դեպ, նույն հանձնաժողովի անդամ է ու դեռեւս 97 թվականին նրա վերաբերյալ, երկու անգամ որոշում է ընդունվել այդ մարմնում։ Հավանաբար, մինչեւ հարցը կհասնի դիվանբաշուն, Սադոյանն իր 1000 դոլարը կստանա։

«ԹՈՂ ՈՉ ՄԻ ԶՈՀ ՉՊԱՀԱՆՋՎԻ ԻՆՁՆԻՑ ԲԱՑԻ»

«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ Շողեր Մաթեւոսյանը պատրաստվում է հայտարարել, թե հենց ինքն է պատասխանատու նախորդ իշխանությունների վարած ողջ քաղաքականության համար։ Այս լուրը ճշտելու մեր խնդրանքին ի պատասխան տիկին Շողերն ասաց. «Այո՛, հենց ես եմ կազմակերպել ալանը։ Թալանի համար չգիտեմ, թե ով է պատասխանատու։ Բայց ալանի համար պատրաստ եմ հրապարակավ կախվել»։

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾԸ ԹԻԿՆԱՊԱՀ ՉԷՐ

«Որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, որ անցյալ շաբաթավերջին ձեր թիկնապահն ինքնասպան է եղել»։ «Առավոտի» այս հարցին ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Նա իմ կրտսեր ընկերն էր՝ ավելի ճիշտ իմ կրտսեր ընկերոջ եղբայրը, որը հիմա էլ աշխատում է մեր հատուկ ստորաբաժանումում։ Սերգեյ Դանիելյանը (խոսքը ինքնասպան եղածի մասին է- «Առավոտ») վաղ հասակից մասնակցել է Ղարաբաղի ինքնապաշտպանությանը։ Միգուցե սա պատերազմի դաժան արձագանքն է խաղաղ օրերում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30