Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԳՈՐՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է

Նոյեմբեր 10,1998 00:00
lurer

Ինչպես «Առավոտին» հայտնեց «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը, «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը մինչեւ նոյեմբերի 6-ն իր հետ Ընտրական օրենսգրքի շուրջ տեղի ունենալիք բանակցությունների մասին ընդհանրապես չի խոսել։ Նոյեմբերի 5-ի երեկոյան վերջինս զանգահարել է Էդվարդ Եգորյանին՝ շնորհավորել ծննդյան օրվա առթիվ։ Վերջինիս կարծիքով, Սմբատ Այվազյանը ենթադրել է, թե ինքը տեղյակ է նույն օրվա բրիֆինգում արված հայտարարություններին, սակայն. «Ի՞նչ է նշանակում սկզբից բանակցությունների ժամ հայտարարել եւ դրանից հետո միայն, երբ չկան պայմանավորվածություններ, փորձել տեղյակ պահել բանակցությունների հեռանկարի մասին»։

ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ

«Առավոտի» հարցին, թե արդյոք ավարտվե՞լ են նախագահին կից վերահսկողական ծառայության ստուգումները Աբովյանի քաղաքապետարանում, ԱԺ պատգամավոր, քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը դրական պատասխան տվեց։ Փոխարենը, ինչպես հայտնի դարձավ, Աբովյանի քաղաքապետարանում նոր ստուգումներ են սկսվել՝ մարզպետարանի կողմից։ Իսկ թե ի՞նչ գտավ Դավիթ Վարդանյանի ծառայությունը Աբովյանի քաղաքապետարանում՝ Գրիգոր Ոսկերչյանը պատասխանեց. «Իմ կարծիքով ոչինչ։ Պատրաստ եմ տրամադրել տեղեկանքը, որը եթե ցանկանաք, կարող եք տպագրել թերթում»։

ԲՐԻՆՑԱԼՈՎՆ Ո՞Վ Է, ՈՐ

«Առավոտի» հարցին՝ «Իրո՞ք ձեր ժամացույցը նույնն է, ինչ որ Բրինցալովն է կապում»,- «Արարատ-Լադա» ձեռնարկության տնօրեն, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Բրինցալովի ժամացույցն իմի համեմատ զիբիլ է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30