ԱԺ երեկվա նիստում «Հայրենիք» պատգամավորական խումբը պահանջում էր օրակարգ մտցնել ՆԳ եւ ԱԱ համակարգերը տարանջատելու մասին հարցը։ Հիշեցնենք, այս հարցը մտել է նստաշրջանի մեծ օրակարգ։ Քվեարկությունից հետո պարզվեց, որ կողմ քվեարկել են 68 պատգամավոր, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 7-ը։ Հարցը, փաստորեն, օրակարգ չմտավ։
ԱԱ, ՆԳ եւ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Ռ. Մարտիրոսյանը հայտնեց, որ հանձնաժողովը պատրաստ է հաջորդ եռօրյայից առաջ քննարկել այս հարցը։
Կարդացեք նաեւ էջ 2։
ԻՄ-Ը ՈՉ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՎԵՐՋՆԱԳՐԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Կարդացեք նաև
«ՀՀՇ-ի դուրս գալը ՔԽ-ից, ճիշտն ասած, մեր ցանկություններից էր բխում՝ մենք ակնկալում էինք, որ ՀՀՇ-ն, ի վերջո, կհասկանա, որ դա իր տեղը չէ, – այս ասելով՝ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն անդրադարձավ նաեւ ԻՄ դիրքորոշմանը եւ այն «զարմանալի» որակեց։ – Չենք հասկանում՝ արդեն դո՞ւրս են եկել ՔԽ-ից, թե՞ ինչ, բայց նրանց ներկայացրած պատճառաբանությունը լրիվ մտացածին է։ Ուզում եմ առաջարկել պրն Հայրիկյանին, որը սիրում է հետեւել օրենքի տառին՝ կարդալ ՔԽ-ի կանոնադրությունը, որի 7-րդ կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Խորհուրդն ունի գործադիր քարտուղար, որն ընտրվում է խորհրդի կողմից բաց քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ»։ Այստեղ ոչ մի խոսք չկա ռոտացիայի մասին։ Երեւի ուղղակի ՔԽ-ից դուրս գալու նպատակի համար որեւէ պատրվակ էր փնտրվում եւ այն ոչ արհեստավարժորեն գտան»։
Կարդացեք նաեւ էջ 6։
200 ԿՈՒՍԱԿԻՑ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Լրագրողների հետ զրուցելիս «21-րդ դար. Ժողովրդավարական-ազգային կուսակցության» նախագահ Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ իրենց կազմակերպությանն արդեն իսկ անդամագրվել է շուրջ 200 մարդ, թեպետ այդ թիվը դեռեւս վերջնական ճշգրտման կարիք ունի։