Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԼԻՔՆԵՐՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ «ՀՀ» ԱՐՀԿՈՄԻՆ

Նոյեմբեր 07,1998 00:00
HH tert

«Հայաստանի հանրապետութիւն» թերթի անցուդարձով հետաքրքրվողներին արդեն հայտնի է հոկտեմբերի 14-ին կայացրած՝ ԱԺ-ի համապատասխան որոշումները՝ թերթի գլխավոր խմբագրին փոխելու մասին։ Ի դեպ լրագրողների շրջանում հետաքրքրվողները կարծես քչացել են. երեկ «ՀՀ» արհմիության հրավիրած նիստին ներկա էր միայն «Առավոտի» թղթակիցը (թեպետ չեն բացառվում թյուրիմացությունները), սակայն չհապաղենք ասել, որ նիստ, որպես այդպիսին, ըստ էության չկայացավ։

Արհմիության նախագահ Պետրոս Սարուխանյանը

Նախօրոք ծանուցագիր էր ուղարկել գործադուլավորներից յուրաքանչյուրին. «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը միջնորդագիր է ներկայացրել «ՀՀ» խմբագրության արհկոմին, որպեսզի վերջինս քննարկի հոկտեմբերի 15-16-ը ձեր՝ աշխատանքի չներկայանալու հարցը եւ տա համաձայնություն՝ աշխատանքից որպես գործալիքի ազատելու համար։ Այդ կապակցությամբ, խնդրում եմ նոյեմբերի 16-ին, ժամը 16-ին ներկա լինել արհկոմի նիստին»։ Սակայն նույն օրը, ժամը 15-ին ներկայացել է արհկոմի նախագահը եւ միայն զգուշացրել, որ գործալիքներից յուրաքանչյուրը պետք է բացատրագիր ներկայացնի նշյալ օրերին աշխատանքի չներկայանալու համար (հիշեցնենք, որ գործադուլն սկսվել է հոկտեմբերի 17-ից)։ Գործադուլային կոմիտեն, սակայն, բացատրում էր, որ իրականում ոչ մի փաստարկ գոյություն չունի այն մասին, որ նրանք աշխատանքի չեն եկել. չկա «տաբել» ասվածը, այդ օրերին նրանց համար փակ են եղել մուտքի դռները։

Բացի այդ, հոկտեմբերի 15-16-ին գործալիքները թղթակցել են ուրիշ թերթերի, իսկ Զավեն Բոյաջյանի խմբագրած նյութերից մեկն (հեղ.՝Վարազդատ Հարությունյան) օգտագործվել է հոկտեմբերի 15-ի «ՀՀ»-ում։ Գործադուլային կոմիտեն եւս 10 օրով երկարաձգելու է գործադուլը՝ հուսով, որ այդ ընթացքում գոնե կքննարկվեն նրանց պահանջները, որոնք են՝ «1. 10-օրյա ժամկետում քննարկել եւ գնահատական տալ Լիզա Ճաղարյանի առանձնասենյակ ներխուժելու, գործադուլավոր լրագրողների աշխատասենյակների ցուցանակները պոկելու, 14-րդ հարկի ընդհանուր դուռը փակ պահելու եւ նրա փականը փոխելու փաստերին,

2. ստեղծել աշխատանքային նորմալ պայմաններ՝ յուրաքանչյուրի համար իր իսկ աշխատասենյակում,

3. ազատ քննարկումներ կազմակերպել գույքի պահանջի վերաբերյալ,

4. լրիվ վճարել սեպտեմբերի աշխատավարձը եւ պարգեւավճարը»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30