Լրահոս
Օրվա լրահոսը

10 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 07,1998 00:00
lurer

ՀՀՇ-ածին եւ կոմունիստածին կուսակցությունների ներկայացուցիչները խստորեն դատապարտեցին երկրապահներին՝ սեփական իշխանությունը երկարաձգելուն միտված ընտրական օրենսգիրքը ԱԺ-ի քննարկմանն առաջարկելու համար: Եվ նրանք միանգամայն իրավացի են, որովհետեւ գործող ընտրական օրենսդրությունը Ժամանակին Գերագույն խորհրդում անց էր կացվել այլմոլորակայիննեերի կողմից եւ միտված էր ՀՀՇ-ի իշխանությունը սահմանափակելուն եւ էականորեն նպաստեց ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը: Մասնավորապես, 1995 թվականին ՀՀՇ-ն արեց ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենա ընդդիմադիր Ազգային համաձայնության դաշինքը: Իսկ թե ինչպիսի ազատ-արդար ընտրություններ էին կոմունիստների ժամանակ, միայն Սանատրուկը գիտի:

ՀԱՐԱՎ-ԱՖՐԻԿՅԱՆ ՆԵԳՐԵՐԸ

Թեւ առնելով հայերի օրինակից, նրանք նույնպես որոշեցին ստեղծել Քաղաքական խորհրդի նման մի բան եւ դատապարտել նախորդ /բնականաբար, հանցավոր/ ռեժիմի գործելակերպը, որտեղ, ինչպես հայտնի է, չէր ապահովվում սպիտակների եւ սեւամորթների իրավահավասարությունը: Սակայն, ի տարբերություն հայաստանյան գործընկերների, որոնք հանդես են գալիս 1-1,5 էջանոց հայտարարություններով, նեգրական ՔԽ-ի սեւամորթ ժողովրդի ալան-թալանին նվիրված փաստաթուղթը բաղկացած էր 3000 էջից: Այնինչ Հայաստանում «Արմենիա» հյուրանոցի աշխատակիցները փորձեցին ապարտեիդի քաղաքականություն իրականացնել «Մարիոտի» կողմից ուղարկած նոր սեւամորթ տնօրենի դեմ, բողոքելով, թե նա խալաթը հագնելու փոխարեն, դրանով կոշիկներն է մաքրում: Չեղավ, հայրենակիցներ, պետք է հարգել հյուրերի ազգային ավանդույթները:

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ

Նախկին լրագրող, այժմ մամուլի մոնիտորիստ եւ ուսուցիչ Բորիս Նավասարդյանը հերթական անգամ դատապարտեց «Առավոտ» օրաթերթը՝ վերջինիս սխալ լրագրության համար՝ դրանով իսկ միանգամայն արդարացնելով գրանտատու միջազգային կազմակերպությունների բարձր վստահությունը եւ ստեղծելով հերթական գրանտը ստանալու նախապայմաններ: Մյուս կողմից, գրանտներ չստացող /եւ հետեւաբար, «աբիժնիկ»/ Ռուբեն Թորոսյանը խստորեն դատապարտեց նույն կազմակերպությունները՝ իրեն փող չտալու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30