Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՋԵՐՄ ԵՎ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Նոյեմբեր 07,1998 00:00
lurer

Տնտեսական ազդեցիկ լծակներ ունեցող մի պատգամավոր մեր թղթակցին տեղեկացրեց, որ «Շամիրամ»-ՀՀ վարչապետ նոյեմբերի 5-ի հանդիպման ընթացքում վերջինս (վարչապետը) խոստացել է պայքարել քաղաքական բոլոր այն գործիչների դեմ, որոնք կհամարձակվեն ՀՀ նախագահին կասկածել լեգիտիմության մեջ։ Վարչապետը բյուջեի նկատմամբ վերաբերմունքը համեմատել է ՀՀ նկատմամբ վերաբերմունքի հետ, նշելով, թե բյուջեի հանդեպ անվստահությունը նույնն է, ինչ նախագահի հանդեպ անվստահությունը։ «Շամիրամի» հարցին, թե քաղաքական հայտարարությունների դեմ տնտեսական լծակներո՞վ պիտի պայքարեք՝ վարչապետը պատասխանել է. «Ոչ միայն։ Բայց նաեւ՝ տնտեսական»։

ՄՐԳԱՇԱՏԻ ԶԱՐԹՈՆՔԸ

Երեկ Մրգաշատ գյուղի մի խումբ բնակիչներ «Առավոտին» ահազանգեցին, որ շուտով իրենց գյուղում նույնպես կարող է համաճարակ սկսվել։ Արմավիրից Մրգաշեն հասնող ջրի խողովակը պայթել է՝ այդ վայրում առաջացնելով ճահճուտ։ Ջրի բացակայության կամ նվազ հոսքի ժամանակ, սատկած կատուներով եւ այլ աղտոտություններով «համեմված» ճահճաջուրը ներծծվում է ջրատար խողովակ եւ հասնում Մրգաշատ։ Գյուղացիների պնդմամբ արդեն 20 օր է անցել, սակայն Արմավիրի մարզպետարանը եւ սանէպիդկայանը այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30