Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻ՞Ն

Նոյեմբեր 07,1998 00:00
lurer

Նոյեմբերի 3-ին արդարատության նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում որոշում ընդունվեց դեկտեմբերին անցկացնել դատավորների ատեստավորման քննություններ՝ նախապես հրապարակված հարցաթերթիկների հիման վրա։ Հիշեցնենք, որ դատավորների ատեստավորման այս կարգը չարժանացավ Ազգային ժողովի հավանությանը։

ՆԵԳՐԵՐԻ ՔԽ-Ի ՓՈՐՁԸ ՉԻ ՓՈԽԱՆԱԿՎԻ

Լավ պրծանք

«Հնարավո՞ր է, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության փորձը երկրորդելով, ՔԽ-ն էլ 3 հազար էջանոց եզրակացություն ներկայացնի նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի վերաբերյալ»,- «Առավոտի» այս հարցին ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «ՍԻՄ-ը փորձում էր 1,5-2 էջի վրա ներկայացնել իր եզրակացությունը, առայժմ այն 4 էջ է։ Դեմկուսը 2 էջանոց գնահատական է ներկայացրել եւ 12 էջ՝ դրա տեղեկանք-հիմնավորումը։ Մնացածներինն էլ է նույն ծավալների։ Իսկ ամփոփ վերջնական փաստաթղթի համար, գտնում եմ, որ 2,5 էջը բավական է»։

ՑԱՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԲՈՅԱՐՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

«Նախագահը միակողմանի է իրազեկված։ Միգուցե նրա մոտեցումներն այս հարցում թելադրված են վարչապետի կամ էներգետիկայի նախարարի կողմից։ Հուսով եմ, սա թյուրիմացություն է։ Եվ ճիշտ որոշման մասին խոսելը դեռ շուտ է»,- այսպես մեկնաբանեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ, ՔԽ-ի սոցիալ-տնտեսական ենթահանձնախմբի ղեկավար Ալեքսանդր Աղամալյանը Ռոբերտ Քոչարյանի կտրուկ բացասական գնահատականը՝ էլեկտրաէներգիայի սակագինը 25%-ով իջեցնելու՝ ՔԽ-ի եզրակացության վերաբերյալ։

Կարդացեք 6-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30