Հոկտեմբերի 31-ին «Օրագիրը» մի բավական հետաքրքրական փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ շարադրված էին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզչության «բովանդակությունը, ուղղությունները եւ գործելադաշտերը», որի իսկության վերաբերյալ «Առավոտի» հարցին նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանեց, թե Քոչարյանի կենտրոնական նախընտրական շտաբը նման փաստաթուղթ չի տարածել, պաշտոնյաներին չի պարտադրել այն կատարել։ Սակայն հնարավոր համարեց, թե դա որեւէ տեղական ընտրական շտաբի անհատական նախաձեռնությունն է սեփական աշխատանքները կանոնակարգելու համար։
ՀԱԿԱՌԱԿ ԾԱՅՐԻՑ
Երկրապահ կամավորականների միությունը եւ Հանրապետական կուսակցությունը պատրաստակամություն են հայտնել խորհրդարանում պատգամավոր չունեցող, բայց Քաղաքական խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների հետ շարունակել ընտրական օրենսգրքի վիճելի հարցերի քննարկումը։ Նպատակն այն է, որ սպասվող զիջումների կամ նախագծի բարելավման գործընթացում առավելագույնս հաշվի առնվի ՔԽ-ում նրանց գործընկերների կարծիքը։ Սակայն ակնհայտ է, որ ընտրական օրենսգիրքն ԱԺ-ում պիտի ընդունվի, եւ վիճելի հարցերը նախ պիտի խորհրդարանական գործընկերների հետ փորձեն կարգավորել։
ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ, ԲԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ
Կարդացեք նաև
Սուրեն Հարությունյանը, որը, ըստ վերջին տեղեկությունների, համաձայնել է զբաղեցնել Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնը, Ռուսաստանի քաղաքացի է եւ չի պատրաստվում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Իսկ արդեն նշանակվածներից, նույնպես ՌԴ քաղաքացի է Արման Նավասարդյանը (Լիբանան)։ Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնում է Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ ֆրանսահպատակ։ ԱՄՆ քաղաքացի է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Հաբիբյանը։
Դիվանագիտական թեման շարունակվում է 4-րդ էջում։