Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԿԱՆԳՆԱԾՆԵՐ ԿԱՆ, ՈՒՐԵՄՆ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՆՍՏԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ»

Նոյեմբեր 05,1998 00:00
gumar

Արժեթղթերի շուկայի մասնակիցների միության կազմակերպած գործնական հանդիպման ժամանակ այսպես արտահայտեց իր ուրախությունը ամերիկացի կամավոր փորձագետ Ջոն Վաթսոնը, երբ տեսավ, որ աթոռների «սղության» պատճառով մեկ-երկու երիտասարդ ոտքի վրա մնացին։ Ապրանքաֆոնդային բորսայի գլխավոր մենեջեր Լեւոն Հարությունյանը հանդիպման սկզբում տեղեկացրեց, որ երեք-չորս ժամ տեւելիք հանդիպումը ստիպված են տեղավորել մեկուկես ժամում. նույն դահլիճում պետք է նշվեր հայ ռեժիսորներից մեկի 60-ամյակը(հոբելյարի հյուրերը անհանգիստ բացուխուփ էին անում դահլիճի դուռը՝ հիշեցնելով այդ մասին)։

Թե թարգմանի՛չը լավ չթարգմանեց, թե ա՛յլ պատճառով, առաջինը ելույթ ունեցող Ջոն Վաթսոնը լավ չհասկացավ, որ սրանով սահմանափակվում է նաեւ իր ժամանակը(նրա ելույթը պետք է տեւեր մի ամբուջ քառասուն րոպե)։ ՈՒ սկսվեց մեկ ժամանոց ելույթը։ Այն նվիրված էր ԱՄՆ-ի Արժեթղթերի դիլլերների ազգային ասոցիացիային (NASD)։ Նա նստած երիտասարդներին ու ահելներին հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն (ջՈտՈՊ վՈՎ տՏՎՏՋպՑ սկզբունքով) անպայման կօգնի անկախ Հայաստանին՝ զարգացնելով կապիտալի՝ մեր շուկան։ Դրա համար պետք է ստեղծել արժեթղթերի պահպանման դեպոզիտարիում, պետք են արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող գործակալներ։ (Ընդ որում՝ նրանց աշխատանքները պետք է վերահսկվեն)։ Կարիք կա նաեւ բրոքերների ու դիլլերների, որոնք կկարողանան կազմակերպել առքուվաճառքը։

Եւ, ամենակարեւորը, այս բոլորի համար պետք է անհրաժեշտ միջավայր։ Օրինակներ հռետորը բերում էր ԱՄՆ-ից։ Այսպես՝ ԱՄՆ-ի շուկան ունի 200 տարվա պատմություն։ 1791-ին բացվել է Նյու Յորքի ֆոնդային բորսան։ ԱՄՆ-ում արժեթղթերի մասին օրենքն ընդունում է կոնգրեսը։ Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու եւ կիրառելու պարտականությունն իրականացնում է Արժեթղթերի վերահսկման հանձնաժողովը։ NASD-ի նվաճումը Nasdag համակարգի կառուցումն է 1971 թվականին։ Այս տարվա հունվարի տվյալներով այն ունի 60.000 մասնաճյուղ, կես մլն գրանցված ներկայացուցիչներ։ Ասոցիացիայի առավելությունը հանրային եւ մասնավոր սեկտորի կապիտալին օժանդակելն է։

Nasdag-ն ունի ավելի շատ արժեթղթեր, քան Նյու Յորքի եւ ԱՄն-ի մնացած ֆոնդային բորսաները միասին վերցրած։ Այն նպատակ ունի նաեւ մոդեռնիզացնել շուկան։ «Դուք երկար ճանապարհ ունեք հասնելու մինչեւ Nasdag-ը,- ներկա երիտասարդներին հիասթափեցրեց պրն Վաթսոնը,- ձեր երկրում առեւտուր չկա»,- շարունակում էր երեսով տալ մեր թերությունները նա։ Սակայն պրն հռետորը մեծահոգաբար ասաց. «Ես խրախուսում եմ, որ շատ աշխատեք։ Երազեք, եւ այդ բոլորն իրականություն կդառնա։ Ես սպասում եմ, որ ապագայում կտեսնեմ ձեր հաջողությունները»։ Մինչ պրն Վաթսոնի մեկ ժամանոց ելույթը՝ դահլիճում ոչ միայն կանգնածներ չկային, այլեւ կային բազմաթիվ թափուր տեղեր։ Ուրախացա, որ հաջորդը ելույթ պետք է ունենա տեղացի ՀՀ սեփականաշնորհման փոխնախարար Աշոտ Մարկոսյանը։ Սակայն ընդհանուր խոսքերից, ինչպիսիք են՝ «ես համաձայն եմ, որ պետք է շատ աշխատել», «սեփականաշնորհումը մեզ դրախտ չտարավ» եւ այլն, հետաքրքիր փաստեր չեղան։ Իսկ դռան տակ խռնվել էին 60-ամյա ռեժիսորի երկրպագուները եւ անհամբեր սպասում էին գործնական հանդիպման ավարտին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30