Երեկ ԱԺ նիստում Դավիթ Շահնազարյանի «Այսօրվա իշխանությունները պետականության ընդդիմություն են» արտահայտությունը նույն նիստում, պատգամավորի կարծիքով, թյուր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Հատուկ «Առավոտի» համար պրն Շահնազարյանը պարզաբանեց, որ նկատի ուներ ոչ թե երկրապահներին, որոնք մեր պետականության ակունքներում էին եւ, հետեւաբար, պետականության ընդդիմադիր լինել չեն կարող, այլ Դաշնակցությանը եւ Ռոբերտ Քոչարյանին։
ԱԺ նիստի ընթացքի մասին կարդացեք էջ 2։
ՀԱՅԿԱԿԱՆ «ՈՒԺԸՍ»
Մեր թղթակցի եւ ՀՀ նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանի երկխոսության թեման չափազանց հրատապ է քաղաքական շրջանակներում։ «Ժամանակին ասում էիք, որ, այսպես ասած, դիահերձումը ցույց կտա նախկին իշխանությունների կատարած հանցագործությունները։ Հիմա կարո՞ղ եք արդեն խոսել այն մասին, որ պարզ է պատկերը»։ «Ոչ։ Բացարձակ ոչ, որովհետեւ դիահերձում չի կատարվում»։ «Ա՞յլ»։ «Մնացածն արդեն բժշկական տերմիններ են։ Այդքան լավ չեմ տիրապետում անատոմիային։ Դիահերձում՝ նշանակում է լրիվ անաչառ հետաքննություն։ Իմ կարծիքով նման հետաքննություն չի կատարվում։ Դիակային բծերի արտաքին ուսումնասիրություն է ուղղակի»։
Կարդացեք նաև
ԿԻՄԻՆ ԱՌԱՅԺՄ ՊԱՇՏՈՆ ՉՏՎԵՑԻՆ
ՀՅԴ երեւանյան կառույցի ղեկավար Կիմ Բալայանը հերքեց այն լուրերը, թե իրեն նշանակելու են ՀՀ արդարադատության փոխարտգործնախարար, ասելով, որ առաջին անգամ է լսում այդ մասին։ Սակայն, եթե հետեւենք իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի տեսությանը՝ պրն Բալայանը տվյալ պաշտոնի համար բավականին հարմար թեկնածու է։ Նա ոչ միայն աշխատել է իրավապահ մարմիններում, այլեւ՝ դատվել «Սեպտեմբերի 25»-ի գործով։