Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ԿԱՇԱ՞ՌՔ ԷՐ ՎԵՐՑՐԵԼ

Նոյեմբեր 04,1998 00:00
lurer

«Չեմ կարող մեկ փաստ չնշել, որ լրացուցիչ անգամ բոլորը համոզվեն, թե ովքեր են իսկական թալանչիները,- նշել է ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ Պետրոս Մաքեյանը «Առավոտին» փոխանցած գրավոր մի փաստաթղթում։- 1998-ին Շիրակի մարզում բուհական քննությունները կազմակերպել եւ անցկացրել է ՀՅԴ-ն։ Եվ Դաշնակցությունից վերջին հեռացումները բացատրվում էին ոչ թե այլախոհությամբ, այլ ավարն ըստ Դաշնակցության կուսակցության պատկերացումների եւ ցանկությունների չբաշխելու պատճառով»։

«ՕՐԱԳՐՈՒՄ» ՆԱԵՎ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵ՞Ր ԿԱՅԻՆ

«Օրագրի» աշխատակից Վահագն Թեւոսյանը նույն օրը եւեթ հեռացվել է ՀՅԴ շարքերից, երբ լույս են տեսել Դաշնակցության վերջին հանրահավաքին առնչվող նրա հրապարակումները։ Մեկ մեջբերում դրանցից. «ՀՅԴ առաջնորդները, ժողովրդի՝ տարիների ընթացքում կուտակած սերը եւ իրենց իսկ վարկանիշը մի քանի ամսում զրոյի հավասարեցնելով,՝ որոշել են զբաղվել նաեւ շատ թե քիչ ազնիվ այլ դաշնակցականների վարկաբեկմամբ»։

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԴԱՏԱՎՈՐԻՆ

«ՀՀ» օրաթերթի նախկին խմբագիր Լիզա Ճաղարյանի՝ աշխատանքում վերականգնելու մասին հայցադիմումը՝ ընդդեմ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի, երեկ հանձնվեց Արաբկիրի տարածքային դատարան՝ դատավոր Վարդան Աբրահամյանին։ Տիկին Ճաղարյանի շահերն է պաշտպանում փաստաբան Ժուդեքս Շաքարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30