Ռոտացիայի սկզբունքի մերժման պատճառով ԻՄ-ի՝ ՔԽ-ը բոյկոտելը «Իրավունքի» վերջին համարում ներկայացված էր իբրեւ պատրվակ՝ նախորդ իշխանությունների գնահատականին խոչընդոտելու իրական նպատակին հասնելու համար։ «Հայրիկյանը որդեգրել է, ըստ էության, ՔԽ-ն աստիճանաբար քայքայելու գործելակերպ,- նշված էր հրապարակման մեջ։- Բացառված չէ, որ քաղաքական գնահատականի հարցն արգելակելով՝ Հայրիկյանն ընդարձակում է իր ապագա դաշնակիցների քաղաքական դաշտը»։ «Սա մասնավո՞ր տեսակետ է, թե՞ նաեւ կուսակցության դիրքորոշումը»,- հարցին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «Իրավունք» պաշտոնաթերթը արտահայտում է ՍԻՄ-ի տեսակետները»։
ԱԼԵՔՍԱՆԻ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԽՈՍՔՈՒԶՐՈՒՅՑԸ
Ինչո՞ւ չի կատարվում արտաքին քաղաքականության հայեցակարգը ներկայացնելու վերաբերյալ խոստումը։ Ի՞նչ սկզբունքներով է իրականացվում երկրի «հաղթողական» քաղաքականությունը։ «Ազատություն» ռ/կ-ի այս հարցերին նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը պատասխանեց, թե «հայեցակարգն այժմ պատրաստվում է եւ շատ շուտով իսկապես կներկայացվի»։ Նաեւ նշեց, թե ներկա քաղաքականությունը հաղթողական չէր անվանի։ «Այլ նվա՞զ պարտվողական»,- հեգնեց նրա ընդդիմախոսը՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ «Ո՛չ։ Ավելի շուտ՝ արտաքին քաղաքականության մեջ նոր նրբերանգներ կան,- պատասխանեց պրն Հարությունյանը։- Թեկուզ եթե հիշենք, թե մեզ ինչպես էին վախեցնում, որ եթե չընդունենք մեզ առաջարկված տարբերակը, ինչ կլինի, եւ այժմ ոչ միայն դրա նշանները չեն նկատվում, այլ հակառակն է առկա՝ բավական է, որ ասենք. այդ նոր նրբերանգներն արդարացված են»։
Կարդացեք 4-րդ էջում։
Կարդացեք նաև
ԽՈՍՆԱԿԸ ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉ Է
«Դուք խոսնակի պարտականություններին զուգահեռ շարունակում եք նաեւ հանրապետության նախագահի թարգմանչի պարտականություննե՞րն իրականացնել։ Համենայնդեպս, այդպես կարելի է եզրակացնել որոշ հանդիպումների տեսաշարերից»,- «Առավոտի» թղթակցի այս հարցին նախագահի մամուլի նոր քարտուղար Վահե Գաբրիելյանը ժպիտով արձագանքեց. «Դուք շատ դիտողունակ եք»։ Ճեպազրույցի ավարտից հետո «Հայլուրի» թղթակից Բաղդասար Մհերյանը մեզ հուշեց, որ քաղաքավարությունը պահանջում էր հետեւյալ պատասխանը. «Դուք էլ պակասը չեք»։