Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուկու-սյուսյու՝ Փո՜լ…

Նոյեմբեր 03,1998 00:00
Pol

Որոշել էի հանդիպել ռաբիս երգիչ Փոլի հետ, որի ռաբիս աֆիշները ողողել են քաղաքը։ Ու թեեւ արդեն պայմանավորվել էինք հարցազրույցի համար, այնուամենայնիվ, հանդիպումը չկայացավ։ Փոլը գերադասել էր հարցազրույցի փոխարեն քնել։ Ցավալին այն է, որ 2-3 օր անընդմեջ զանգահարում էի «Դվին» հյուրանոց, եւ հյուրանոցի հերթապահները պատասխանում էին՝ «Փոլը տեղում չի»։

Վերջապես մի օր պայմանավորվեցինք։ Պայմանավորված ժամին՝ հոկտեմբերի 30-ին այցելեցի հյուրանոց։ Փոլը չկար։ Հերթապահին խնդրեցի գնալ ու Փոլին հիշեցնել մեր պայմանավորվածության մասին։ Հերթապահի բազմաթիվ թակոցները մնացին անպատասխան. «Քնած է, դուռը չի բացում»,- ասաց հերթապահը։ Նշեմ, որ սփյուռքահայ ռաբիսիստը հեռախոսը կողքի էր դրել՝ հաճելի քունը չխանգարելու համար։ Այդ մասին ասաց հերթապահը։ Հոկտեմբերի 31-ին Փոլը համերգ ուներ, որին ներկայացել էր մեկ ժամ ուշացումով։ Իհարկե, հանդիսատեսը կհեռանար դահլիճից, եթե վճարած չլիներ։

«Հոն տեղից» գալիս է օդանավակայանի ասֆալտը պաչում (գոնե գնար Արարատյան դաշտավայրի իսկական հողը պաչեր), գիտի ինքն է, որ կա. բա մեր սուպերաստղեր Թաթան, Արամ Ասատրյանը (Թաթան կասեր՝ իրան իմ տեղն ա դրել)… Պարոն Փոլին հայ ժողովուրդը ճիշտ գնահատական տվեց՝ առաջին իսկ օրից պատռելով նրան գովազդող աֆիշները, ռաբիս երաժշտության սիրահարները հիասթափվեցին՝ «մերն ուրիշ ա» ասելով… Փոլից մեզ հիշողություն մնաց ասֆալտին տված հայրենանվեր պաչիկը…

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30