Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԵԳՐԵՐԻ ՔԽ-Ը

Նոյեմբեր 03,1998 00:00
lurer

Առաջավոր փորձի փոխանակում 1994-ին Հարավ-Աֆրիկյան հանրապետությունում առաջին ազատ ընտրություններում իշխանության գալով՝ Նելսոն Մանդելայի գլխավորությամբ սեւամորթները «Հաշտեցման եւ ճշմարտության» հանձնաժողով էին ստեղծել, որը բարոյական դատարանի դեր էր ստանձնել։ Այս հանձնաժողովին ցուցմունքներ տալու եւ մեղանչելու դեպքում ապարտեիդ իրականացրած նախկին սպիտակամորթ իշխանավորները չէին դատապարտվում։ Հանձնաժողովը նախորդ իշխանությունների վարած ուղեգծի վերաբերյալ 3000 էջանոց եզրակացություն պատրաստեց, որտեղ նաեւ քննադատություն կար նրանց դեմ պայքարողների հասցեին՝ բռնության ու մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ։

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՔԱՇԻ

«Երկրապահ» խմբի ղեկավար Սմբատ Այվազյանի հրապարակած տվյալների համաձայն՝ խմբի միայն 34 անդամներ ցանկություն են հայտնել ելույթ ունենալ ի պաշտպանություն օրենսգրքի իրենց տարբերակի։ Իսկ «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանը հայտնեց, որ, ըստ ամենայնի, այսօր կհրապարակվի 11 կուսակցությունների հայտարարությունը հօգուտ ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի։ Այդ 11-ի մեջ նշվում են՝ Ժողովրդական կուսակցությունը, ԱԺՄ-ն, «Ժողովրդավարական հայրենիքը», «21-րդ դարը», ԱԻՄ-ը եւ այլն։

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԵՐԿՐԱՊԱՀԻՆ

Աշխատանքից ազատված Սոցապ նախարարության փախստականների վարչության նախկին պետ Մեխակ Գաբրիելյանին երեկ այդ պաշտոնում փոխարինեց երկրապահ պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30