Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ Է «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍԻՆ»

Նոյեմբեր 03,1998 00:00
lurer

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում իրեն աջակցող կուսակցության՝ նախկին իշխանությունների հանդեպ հաշվեհարդար տեսնելու կոչերին, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Նման կոչեր հնչում են այս տարվա նախագահական ընտրարշավից ի վեր՝ եւ ոչ միայն նախագահին աջակցող կուսակցություններից: Նախագահի կարծիքով, բացահայտ օրինախախտումներ թույլ տված մարդիկ պետք է պատասխան տան, սակայն «վհուկների որսը» անթույլատրելի է, եւ պետք է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգի տակ դնել երկրի կայունությոնը»:

ԻՄ-ԻՑ ԱՅԼԵՎՍ ՔԽ-Ի ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

«Ինչ հանգստությամբ Քաղաքական խորհուրդ ենք մտել՝ նույն հանգստությամբ էլ մտադիր ենք չմասնակցել ՔԽ-ի աշխատանքներին,- այսպես արձագանքեց ՔԽ-ում Ինքնորոշում միավորման ներկայացուցիչ Ռուբեն Վարդանյանը մեր հարցին, թե ինչ քայլերի է դիմելու կազմակերպությունն այն բանից հետո, երբ ՔԽ-ը վերջին նիստում վերահաստատեց գործադիր քարտուղարի ընտրության կարգի վերաբերյալ իր որոշումը։ – Քանի որ մեր մոտեցումները չընդունվեցին՝ ԱԻՄ-ը որոշում է կայացրել դադարեցնել իր աշխատանքները Քաղաքական խորհրդում»։

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ3-Ի ԳՈՐԾԸ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ2-ԻՆ ՋՈՒՐԸ ԳՑԵՑ

Հրանտ Խաչատրյանն իբրեւ ՍԻՄ-ի նախագահ հայտարարություն էր ընդունել Բաքվի հայտարար Հայաստանի մասնակցությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։ Հետո ՍԻՄ-ն այդ հարցը քննարկման էր առաջարկել ՔԽ-ին, որի գործադիր քարտուղարը, հայտնի է, Հրանտ Խաչատրյանն է։ Վերջինս էլ առաջարկել է ներքաղաքական հարցերի ենթահանձնաժողովին եզրակացություն ներկայացնել այս հարցի վերաբերյալ։ Ի դեպ, ՔԽ-ի այդ ենթահանձնաժողովի նախագահը դարձյալ Հրանտ Խաչատրյանն է։ Այ, եթե արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովի ղեկավարն էլ ինքը լիներ, այլ ոչ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, վերջինս շաբաթ օրը նման եզրակացություն չէր անի, թե ՀՀ օրենսդրության խախտում չկա, քանզի Բաքվի հայտարարագրում ՄԱԿ-ի որոշակի բանաձեւեր վկայակոչված չեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30