Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանը

Հոկտեմբեր 31,1998 00:00
Arshak Sadoyan

«Ժողովրդի արյունը ծծողների» գլխավոր ընդդիմախոսը որոշեց պահանջել իր պատգամավորական աշխատավարձը, որը չէր ստացել ընդհատակում գտնվելու ամիսներին: Քանի որ նա հետապնդվում էր նախորդ հանցավոր ռեժիմի կողմից՝ ներկա հանցավոր Ազգային ժողովի վրա օրինական գրոհ կազմակերպելու համար, կարծում եմ, որ բացի աշխատավարձից, նրան հասնում է նաեւ պարգեւատրում՝ ԱԺ-ի տապալված դարպասի, Բաբկեն Արարքցյանի եւ Արա Սահակյանի բուժման ծախսերի չափով:

Հայ ազգային մտավորականները Ռաֆայէլ Համբարձումեանը, Սիլվա Կապուտիկյանը, Լենդրուշ Խուրշուդյանը եւ մի շարք այլ ազգային մտավորականներ, գտնելով, հավանաբար, որ Արցախի հարցն արդեն վերջնականապես լուծված է, որոշեցին, որ իսկը ժամանակն է պահանջելու նաեւ Նախիջեւանը: Նշված մտավորականներից հետ չընկնելու համար այս շաբաթ հավաքվեցին նաեւ քյավառցի մտավորականները: Սակայն ինչ եւ ումից էին նրանք պահանջում՝ առանց կես լիտր «յաթրջի արաղի» չես հասկանա:

Դաշնակցությունը

Այդ կուսակցությունը, վերջապես, պարզեց, թե ով ինչի համար է մեղավոր եւ այդ կապակցությամբ հանրահավաք կազմակերպեց: Ինչպես եւ սպասվում էր, պարզվեց, որ ամեն ինչի համար մեղավոր են «նախորդ իշխանությունները», իսկ ներկաները /որոնք, ի դեպ, նույն «նախորդներն» են/ ոչնչի համար մեղավոր չեն: Նախօրոք հայտարարված բոլոր թեմաներից չլուսաբանված մնաց միայն մեկը. հանրահավաքում ներկա Արագածոտնի դաշնակցական մարզպետ Հրայր Կարապետյանը, ցավոք, ելույթ չունեցավ եւ չպարզաբանեց, թե ինչպես է ինքն «իշխում տեղերում»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031