ՀՀՇ վարչության հինգշաբթի օրվա նիստում Շահեն Պետրոայանն առաջարկ է ներկայացրել հրապարակել ԱԺ այն պատգամավորների անունները, որոնք «դաղալությամբ են ընտրվել, եւ պարզ կդառնա, որ նրանք բոլորն այժմ «Երկրապահում» են»։ Այս լուրը հերքելու կամ հաստատելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան Շահեն Պետրոսյանն ասաց. «Իրոք, թող հրապարակվեն ե՛ւ 1995-ի, ե՛ւ 1996-ի ընտրությունների արդյունքները, բայց նաեւ՝ 1998-ի ընտրության իրական պատկերը։ Այդ ժամանակ էլ կխոսենք՝ ով է արդար ընտրվել, ով՝ ոչ»։
ՄԻԱՅՆ ԱՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ
«Առավոտի» թղթակցի հարցին, թե ինչո՞վ է հիմա զբաղված «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Մանուշակ Պետրոսյանը, վերջինս պատասխանեց. «Արածիս մասին ամենքը գիտեն, իսկ արվողի եւ արվելիքի մասին կիմանան, երբ դա դառնա արված գործ»։
ՀԱՎԱՏԱ՞ՆՔ, ՈՐ
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 30-ին վերստին կառավարության շենքի առջեւ ցույցի էին հավաքվել «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները։ Մուտքը հսկող ոստիկանն «Առավոտին» ասաց, որ այս անգամ «Արմենիայի» ավանդատուները բավականին խաղաղ էին տրամադրված, քանի որ նրանց ներկայացուցիչներին հավաստիացրել էին, թե հաջորդ շաբաթվանից կսկսվի գումարների վերադարձը։