Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անշեղորեն աճում է ԱԻՄ-«Առավոտ» դատական վեճերի թվաքանակը

Հոկտեմբեր 30,1998 00:00
namak

Հոկտեմբերի 3-ին «Առավոտի» խմբագրականում մի միտք էր արտահայտվել, որ մեկ տարի առաջ Պարույր Հայրիկյանը Հայաստան ժամանած Եվրախորհրդի պատվիրակությանը համոզում էր. «Պետք չէ մեր երկիրն ընդունել այդ կազմակերպության մեջ՝ չենք հասունացել, այստեղ ոտնահարվում են ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները։ Այժմ, ստանձնելով պետական բարձր պաշտոն եւ տեղավորվելով նախագահական պալատում, Հայրիկյանը, բնականաբար, այդպես չի կարծում»։

ԱԻՄ ներկայացուցիչ Նորայր Խանզադյանն այս առնչությամբ հերքում էր ներկայացրել «Առավոտին», որը գլխավոր խմբագիրը հոկտեմբերի 14-ին մերժել էր հետեւյալ գրավոր պատճառաբանությամբ. «Ցավոք, չենք կարող տպագրել Ձեր ուղարկած տեքստը, որովհետեւ այն չափազանց կոպիտ է իր ձեւով եւ, մեղմ ասած, ոչ ճշգրիտ՝ իր բովանդակությամբ։ Մասնավորապես, ինձ վերագրվում են մտքեր, որոնք ես երբեք չեմ արտասանել։ Հավանաբար նկատած կլինեք, որ հայաստանյան այսօրվա մամուլում կան բազմաթիվ թերթեր, որոնք մեծագույն հաճույքով հերյուրանքներ են տպագրում «Առավոտի» եւ անձամբ իմ հասցեին։ Այնպես որ, կարծում եմ Ձեզ համար ոչ մի դժվարություն չի լինի՝ Ձեր նյութը տպագրել այդ թերթերից մեկում»։

Սակայն Նորայր Խանզադյանը նախընտրեց դիմել իրավապահ մարմինների միջամտությանը։ Երեկ ԱԻՄ դիվանի նիստում նա տեղեկատվություն ներկայացրեց, թե ինչ ընթացք է ունեցել հայցադիմումը դատարան ներկայացնելու փորձը։ Նրան նախ դատավոր Օհանյանը (ի դեպ, այս նույն անձն է վարելու «Առավոտի» թղթակից Ավետիս Բաբաջանյանի դեմ Պարույր Հայրիկյանի հայցի դատաքննությունը) ասել էր, թե հերքումն իբրեւ պատասխան չտպագրելու հայցով պիտի Պարույր Հայրիկյանը դիմեր. «Ես էլ բացատրեցի, որ սա անձի արժանապատվության հարց չի, որ քննենք՝ սա քրեակա՞ն, թե՞ քաղաքացիական հոդված է։ Նյութ է տպագրվել, պատասխանի հեղինակը ես եմ, այդ իրավունքով եմ դիմում ձեզ։ Հետո ինձ ասացին, որ սա դատարանի գործը չէ՝ դատախազությունը կարող է լուծել»։

Պրն Խանզադյանն էլ դատախազություն-դատարան տեղապտույտից խուսափելու համար նախընտրել էր, որ հայցադիմումը մերժելու մասին գրավոր փաստաթուղթ ներկայացվի. «Որպեսզի կարողանամ դիմել դատախազություն կամ էլ, չգիտեմ, աէրոպորտ»։ Դատավորն էլ երկար մտածելուց հետո պատասխանել է. «Ես փորձ ունեմ «Առավոտի» հետ աշխատելու։ Կխոսեմ, կպարզեմ, ինչ կա եւ ձեզ տեղյակ կպահեմ»։

Ա. Ի.

Հեռու չեն այն ժամանակները, երբ յուրաքանչյուր առանձին վերցրած ԻՄ-ական «Առավոտի» որեւէ աշխատակցի հետ դատական գործընթացում ներգրավված կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031