Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐՆ ՈՒՆԵ՞Ն «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ԿԱՐԻՔ

Հոկտեմբեր 30,1998 00:00
pastatuxt

Երկուշաբթի օրը «Բարեփոխումներ» պատգամավորական խմբակցությունը կառավարությունից ստացել է 2 փաստաթուղթ։ Մեկը պարունակում է էներգետիկ հանձնաժողովի մշակած սակագնային քաղաքականության հետ կապված խնդիրները, մյուսը բնութագրում է էներգետիկայի ընդհանուր վիճակը։

Այնպես որ, երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպած խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը 1999 թվականից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որեւէ լուրջ բան չէր կարող ասել։ «Այսօր կորուստները, էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանն էլ է խոստովանել, շատ մեծ են։ Սա նշանակում է՝ արժեքի բարձրացում»։

Որքան պրն Մարտիրոսյանին է հայտնի, էներգետիկայի բնագավառն է ստանում ամենամեծ միջազգային վարկերը։ «Եվ այստեղ իրավունք ունենք պահանջելու, որ այս բնագավառում ռեֆորմները լինեն ամենաարդյունավետը»։ Իսկ սա նշանակում է սակագների հիմնավորված արժեք։ Այսօր նախագահ Քոչարյանն ընդունելու է «Բարեփոխումներ» պատգամավորական խմբակցությանը։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031