ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը համեմատում է «բժշկության մեջ ընդունված մեթոդիկայի հետ. քանի դեռ մենք չենք որոշել՝ մեր հասարակությունը ինչ հիվանդություններով է տառապում, մենք չենք կարող ճիշտ լուծում տալ։ Իսկ տվյալ դեպքում, եթե դիտենք քաղաքական կուսակցությունները որպես ինքնակոչ բժիշկներ, ապա յուրաքանչյուրը շարունակելով իր դեղատոմսերով բուժել հասարակությանը, մենք կարող էինք հասցնել այդ հասարակությունը շատ ծանր՝ մահվան վիճակի։ Այդ պատճառով մենք գտնում ենք, որ ՔԽ-ը մի օղակ է, որը իր ախտորոշումը պետք է տա»։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ