Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԿԲՆՈՐՈՇԵՐ՝ ԿԱԽԱԿԱՅՈՒՄ

Հոկտեմբեր 30,1998 00:00
lurer

Ինքնորոշում միավորումը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել ՔԽ նիստերին հետագա մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ։ Առայժմ ԻՄ ներկայացուցիչներն ուղղակի չեն մասնակցելու ՔԽ լիագումար նիստերին եւ ենթահանձնաժողովների աշխատանքներին՝ մինչեւ պարզ դառնա, թե վերանայվելո՞ւ է արդյոք ՔԽ գործադիր քարտուղարի ընտրության կարգը։

ՀԱՄԱՆԵՐՎԵԼ Է 50%-Ը

«Շամիրամի» ներկայացուցիչ Ջուլիետ Կաժոյանը, որն ընդգրկված է համաներման հանձնաժողովում, գոհունակությամբ անդրադարձավ իրենց աշխատանքերի ընթացքին։ Նրա խոսքերով՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն ազատ է արձակվել համաներման ենթակա անձանց շուրջ 50%-ը։ Աշխատանքները սկսել են կանանց եւ անչափահասների արգելավայրերից։ Ազատ է արձակվել 424 մարդ, իսկ 34-ի գործը կարճվել է։

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈ

Հոկտեմբերի 29-ի երեկոյան ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Համիդռեզա Նիքքար Էսպահանին հրաժեշտի երեկոյի էր հրավիրել Հայաստանի քաղաքական գործիչներին։ Այն հրավիրվել էր դեսպանի՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ԻՒՐ

Արա Սահակյանը հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ցավում է իր՝ ՀՀՇ-ից հեռացվելու համար, ինչն իրականացվել է անհիմն կերպով։ Վեց ամիս հետո պրն Սահակյանը մտադիր է դիմել ՀՀՇ տեղական կազմակերպություններից մեկին՝ կուսակցության շարքերում վերականգնվելու նպատակով։ «Ազատություն» ռ/կ թղթակցի հարցին. «Հույս կա՞»,- Արա Սահակյանը պատասխանեց ձեռքերը վեր պարզելով եւ վերեւ նայելով։ Իսկ երբ հարցը կրկնվեց՝ նա ասաց, թե կդիմի այնպիսի տարածքային կազմակերպության, որտեղ Վանո Սիրադեղյանը մեծամասնություն չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031