Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՊԼԱՎՈԿՈՒՄ» ՀԵՐԹԱԿԱՆ ԿՌՎԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 30,1998 00:00
lurer

«Առավոտի» երեկվա համարի «Դժբախտ պատահա՞ր, թե՞…» լուրի առնչությամբ Մյասնիկյանի շրջանի դատախազ Վահրամ Շահինյանը միայն հայտնեց, որ հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Պապլավոկի» լճակում խեղդված երիտասարդի անունը Հայկ է, եւ հայտնի է միայն, որ նա վեճի հետեւանքով է այդ լճակում հայտնվել։ Ավելի մանրամասն էին ՆԳ եւ ԱԱ նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Միքայել Գրիգորյանի տրամադրած տեղեկությունները։ Հայկ Հրանտի Գուլքանյանը ծնվել է 1968-ին, ոչ մի տեղ չէր աշխատում եւ չէր սովորում։ Մահվան պատճառները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որի արդյունքները հայտնի կլինեն 7-10 օրից։ Կատարվում է քննություն։

ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ՝ ՄԻ ԿՈՂՄՈՒՄ, ՀԵՆԱՐԱՆՆ՝ ԱՅԼ

ԻՄ դիվանի (խորհրդարանի) նիստում հայտարարվեց, որ ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի ջատագովների մեծամասնությունը կողմնակից է, որ այս տարբերակն ԱԺ-ում Պարույր Հայրիկյանը ներկայացնի։ Վճռորոշ հանգամանքներից է եղել այն, որ ԱԻՄ-ն ընդդիմությունից իշխանություն դառնալու ճանապարհին չի փոխել իր տեսակետները մեծամասնական եւ համամասնական ընտրահամակարգերի հարաբերակցության վերաբերյալ։

ՀՀՇ-Ն ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԽ-ԻՑ

Երեկ ՀՀՇ վարչության նիստում ընդունվել է հետեւյալ որոշումը. «Արձանագրելով, որ Քաղաքական խորհուրդն իր ստեղծման օրվանից ոչ միայն չի փորձել քննարկել պետության առջեւ ծառացած եւ ոչ մի կարեւորության խնդիր, կապված թե արտաքին, թե ներքին քաղաքականության հետ, այլեւ ի վիճակի չէ այդ անել։ Չցանկանալով իր մասնակցությունը բերել մի մարմնի աշխատանքներին, որը չարտացոլելով հանրապետության առկա քաղաքական սպեկտորը՝ լծվել է հասարակության մեջ ազգային համաձայնության պատրանք ստեղծելու անպտուղ գործին, վարկաբեկելով եւ վտանգելով բուն ազգային համաձայնության գաղափարը։ Հայոց Համազգային Շարժումը որոշում է՝ դադարեցնել իր մասնակցությունը Քաղաքական խորհրդի աշխատանքներին»։

Կարդացեք նաեւ էջ 3։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031