Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՐՈՒՅՑ ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ

Հոկտեմբեր 29,1998 00:00
Vahram Avanesyan

– Պարոն Ավանեսյան, ըստ իմ տեղեկությունների, Հայաստանը պետք է «Մերի Լինչ» կազմակերպությունից 1,5 մլն դոլար ստանա։ Ի՞նչ գումար է դա եւ ի՞նչ նպատակներով է ծախսվելու։

– Կարծես թե տեղեկությունն այնքան էլ ճիշտ չէ։ «Մերի Լինչ»-ի հետ մենք բավականին մեծ գործառություններ ենք իրականացնում, հիմնականում՝ սեփականաշնորհման ոլորտում։ «Մերի Լինչ»-ը հանդես է գալիս որպես ֆինանսական միջնորդ, իսկ ինչ վերաբերում է 1,5 մլն դոլարին, ես նման թվերի մասին որեւէ տեղեկություն չունեմ։

– Լավ, եթե 1,5 մլն չէ, ապա որքա՞ն է Հայաստանը ստանալու «Մերի Լինչ»-ից։

– Ես էլի պետք է ասեմ, որ «Մերի Լինչ»-ը ֆինանսական միջնորդ է, որը միջնորդական ծառայություններ է մատուցում ՀՀ կառավարությանը՝ սեփականաշնորհման հարցերում։ «Մերի Լինչ»-ը որեւէ ֆինանսական պարտավորություն չունի Հայաստանի առջեւ, որպեսզի նրանից վճարումներ սպասենք։ «Մերի Լինչ»-ը ֆինանսական միջնորդ է ընդամենը։

– Ճի՞շտ հասկացա, որ «Մերի Լինչ»-ը Հայաստանին գումարներ չի հատկացնելու ընդհանրապես։

– «Մերի Լինչ»-ն ինքը, իհարկե՝ ոչ, չի հատկացնելու։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031