Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահական երկու ընտրություններում պաշտպանած եւ միշտ (նաեւ) նախկին իշխանությունների կողքին եղած ՀՌԱԿ-ն այժմ մի նախագիծ է ներկայացրել Քաղաքական խորհրդին, որով առաջարկում է. «Նախորդ վարչակարգի քաղաքական ուղեգծի եւ գործունեության վերջնական արդյունքը գնահատել որպես ազգային հիմնախնդիրներից հրաժարվելու, իսկական ժողովրդավարության եւ տնտեսական խորքային բարեփոխման ելակետից նահանջելու դիրքորոշման եւ կլանային համակարգին բնորոշ նեղ շահադիտական, կորպորատիվ, հակաժողովրդական գործելակերպի արդյունք, ինչը հանգեցրեց երկրի քայքայմանը եւ ժողովրդի բարոյալքությանը»։
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Դաշնակցությունը նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգծի վերաբերյալ նախագիծ չի ներկայացրել։ Քաղաքական խորհրդին են ներկայացվել միայն այդ գնահատականի սկզբունքները, թեզերը։ «Եթե մենք չգնահատենք նախկին ռեժիմի կատարածը եւ դրան ճիշտ որակում չտանք, ապա դատապարտված ենք նույնը կրկնել,- այս առնչությամբ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։- Եթե չտրվի նախկին ռեժիմի քաղաքական գնահատականը՝ դա կնշանակի, որ, ըստ էության, իշխանափոխություն չի կատարվել եւ դաշնակցությունն այդպիսի իշխանության հետ որեւէ առնչություն չպիտի ունենա»։
Կարդացեք նաև
Ա. Ի.