Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սրամտում է Սանդոյանը» շարքից

Հոկտեմբեր 28,1998 00:00
Sandoyan

Սառնասրտորեն խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանն անեկդոտի սիրտ էլ ուներ։ Ասեմ, որ նախարարը խոստացավ «Առավոտին» տված յուրաքանչյուր հարցազրույց եզրափակել անեկդոտով։ Միայն խնդրեցի, որ հարցազրույցի եւ անեկդոտի թեմատիկաները մոտ լինեն։ Եվ այսպես. «Կոմունիստների ժամանակ, հիշո՞ւմ եք, տալոնային սիստեմ էր։ Ու, ո՞նց ասեմ, որ հասկանալի լինի, ամուսինների միջեւ, է՜ննն… դե, ինտիմ հարաբերություններն էլ էին տալոնով։ Նու, ամեն մարդ գալիս էր, ԺԷԿ-ից տալոն ստանում։ Ստանալուց առաջ էլ անպայման պիտի հիմնավորեր՝ քանի՞ տալոն է ուզում… Հաշվի էին առնվում նաեւ տարիքային առանձնահատկությունները։

Մի մարդ միշտ ժամանակին ստանում ու սպառում ա իր տալոնները։ Մի անգամ էլ տուն ա գալիս, տեսնում, որ տալոնը կորցրել ա։ Կնոջը թե՝ ի՞նչ կլինի, այս անգամ թող, մյուս ամսվա տալոնի հաշվին։ Կինը չի համաձայանում. «Տալոնը պիտի տանեմ ԺԷԿ, հաշվառման անցնեմ։ Բեր դու հարեւան Սերոժ պապից վերցրու իրա տալոնը, մեկ ա, իրան պետք չի»։ Գալիս են Սերոժ պապի մոտ։ -Սերո՛ժ պապի (սա էլ հազիվ է լսում), է՜ն տալոնը տուր մեզ, է՛լի, մեկ ա, քեզ պետք չի։ -Տա՜մ, բալա ջա՜ն, բայց իմը ճակատը պաչելու ա»։

… Պրն Սանդոյանը լռեց՝ ի վերջո կտրոնը Սերոժ պապից ամուսնական զույգը վերցրե՞ց, թե ոչ։ … Իմ կողմից ավելացնեմ, որ վատ չէր լինի, եթե Սերոժ պապը հաջորդ ամիսների իր կտրոնները խնամքով պահեր մինչեւ մեր օրերը եւ հանձներ մեր կառավարությունը սիրողներին։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031