Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղքատի հոգեբանությունը հասել է մինչեւ օրենսդրություն»

Հոկտեմբեր 28,1998 00:00
Azgayin joxov

Այս պարագայում խոսքը «Մաքսատուրքի մասին» օրենքին է վերաբերում, իսկ ցիտատը բերված է ԱԺ պատգամավորուհի Հերմինե Նաղդալյանի խոսքից։

ԱԺ-ում երեկ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվեց «Մաքսատուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Քանի որ այս խնդիրն առանձնապես հուզում է գործարարներին եւ մեջտեղներում «ժողովրդի քրտինք» չկա, ուստի դահլիճում առհասարակ չերեւաց Լեոնիդ Հակոբյանը, իսկ Արշակ Սադոյանը էպիզոդներում երեւաց միայն։ Առաջարկությունները, որոնք ներկայացրին պատգամավորները, հիմնականում տեղին էին. առաջ քաշվեցին դրույքաչափերի, մաքսային պահեստների, օրենսդրական միասնական ու ամփոփ փաթեթի խնդիրները։

Հաշվի առնելով խավիարի թեմայի արդիականությունը՝ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Ավետ Գրիգորյանն ասաց, որ օրինական ճանապարհով Հայաստան խավիար չի ներդրվում։ Խավիարը բերում են ֆիզիկական անձինք, ճամպրուկներով։ Այդ իսկ պատճառով ներմուծված խավիարը 5 անգամ էժան է։

Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանն այն կարծիքին էր ( ի տարբերություն տկն Նաղդալյանի), որ ճիշտ չէ դեստրիբյուտորներին «հանելը»։ Իսկ նրանց հարցով պատասխանատվությունը պետք է ստանձնի ու կրի մաքսային վարչությունը. «Կասեք, իրանց հորեղբոր տղայի ֆիրման կգրանցեն որպես դիստրիբյուտոր ու խախտումներ կանե՞ն,- ոգեւորվել էր հանձնաժողովի նախագահը։- Ես չէի ասի, որ ավելի շատ կառավարությանն եմ վստահում, քան մաքսային վարչությանն ու հարկային տեսչությանը»։

Չերկարացնեմ, «Մաքսատուրքերի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Օրակարգում նաեւ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի նախագիծն էր։ Ամբիոնի մոտ դարձյալ Արմեն Եղիազարյանն էր։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց։ Ըստ այժմ՝ 99-ի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձ է սահմանվում 5000 դրամը։ (Սակայն ուսման վարձերը կհաշվարկվեն նվազագույն աշխատավարձի նախկին չափով՝ 1000 դրամով)։

ԱԺ երեկվա նիստում (քանի դահլիճում քվորում կար) նախագահող Ալբերտ Բազեյանը քվեարկության դրեց նաեւ մի քանի օրենքների նախագծեր։ «Դեղերի մասին» օրենքի նախագիծը չընդունվեց, իսկ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության» եւ վերոնշյալ օրենքների նախագծերն ընդունվեցին։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031