Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՈՒ ՆՐԱ՛ ՀԵՏ ԸՆԿԵՐԱՑԻՐ…

Հոկտեմբեր 28,1998 00:00
lurer

Ինչպե՜ս են սխալվել «Օրագրի» մեր գործընկերները, երբ երեկ նշել են, թե թիվ 40 ընտրատարածքում Հրանուշ Խառատյանի չընտրվելը «Քոչարյանի աշխատակազմի պարտությունն է» եւ որ դատավարությամբ նրա յուրօրինակ գովազդը աշխատակազմի ղեկավարի հնարած մեխանիզմն էր։ Այս ընտրատարածքից պատգամավոր ընտրված 27-ամյա Արա Մուրադյանը բացի այն, որ կարատեի չեմպիոն եւ սպորտդպրոցի տնօրեն է՝ նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի ընկերն է։

ՉԿԱՅԱՑԱԾ ԵՌԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Այն բանից հետո, երբ Արշակ Սադոյանը խորհրդարանի ամբիոնից պահանջեց իրեն տալ փախուստի մեջ եղած ամիսներին չստացած աշխատավարձը՝ Արա Սահակյանը բարձրաձայնեց. «Այդ փողերը պետք է մեզ տալ՝ իբրեւ փոխհատուցում»։ Բաբկեն Արարքցյանն էլ կողքից նկատեց. «Գործ չունես, դրա փողն ուտել չի լինի»։

ՆՈՐԻՑ ԱՔՍՈՐԵՑԻՆ

Ըստ հավաստի տեղեկությունների, սոցապ նախարարության փախստականների վարչության պետ, նախկին քաղբանտարկյալ ու նախկին դաշնակցական Մեխակ Գաբրիելյանն արձակուրդից այլեւս չի վերադառնա աշխատանքի։ Պատճառն այն է, որ նրա պաշտոնավարությունը նպատակահարմար չի համարում նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031