Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒԺԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

Հոկտեմբեր 27,1998 00:00
lurer

Խոսելով «Երկրապահ» պատգամավորական խմբի ներկայացրած ընտրական օրենսգրքի՝ հանձնաժողովների կազմավորման կարգի մասին, ըստ որի, 5 հոգի նշանակվում է կառավարության կողմից, իսկ մյուսները՝ այն կուսակցությունների ներկայացուցիչներն են, որոնք ավելի շատ ստորագրություն են հավաքել, «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանն ասաց. «Ավելի շատ ստորագրություն հավաքող կուսակցությունները կլինեն նրանք, որոնց համար կաշխատեն ՆԳ եւ ԱԱՆ, ինչպես նաեւ հարկային տեսչության կառույցները»։

ԴԵՍՊԱՆ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ, ԴԵՍՊԱՆ ԾՆՎՈՒՄ ԵՆ

Աշոտ Մելիք-Շահնազարյանի դեպքից ի վեր, որը պետք է Եվրոպայում նշանակում ստանար իբրեւ դեսպան, առաջին անգամ է, որ ՀՀ արտգործնախարարության կողմից ցանկալի նկատված նշանակումների կապակցությամբ, թեպետ արդեն բոլոր սահմանված ժամկետներն ավարտվում են, չեն ստացվում ագրեմանները (տվյալ պետության համաձայնությունը վկայող փաստաթուղթը)։ Ոչ Գեղամ Ղարիբջանյանը Իրանում եւ ոչ էլ Լեւոն Սարգսյանը՝ Սիրիայում, նշված փաստաթուղթն առայժմ չեն ստացել ։

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

ՆԳ եւ ԱԱ նախարարության 6-րդ վարչության աշխատակիցները լայնածավալ ֆինանսական ստուգումներ են սկսել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, զուգահեռ ստուգվում են նաեւ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գործունեությունը 1994 թ. սկսած։ Հիշեցնենք, որ այդ տարիներին Աշոտ Բլեյանն աշխատել է լուսավորության նախարար, հետո գիտության եւ կրթության փոխնախարար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031