Ըստ էության, խափանվեց նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում տեղի ունենալիք Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ հանդիպումը Եվրոպայի խորհրդի հովանու ներքո, ինչը հետաձգվել է մի հարմար պահի՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջը։ Դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ արտգործնախարարությունը՝ արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները դրսեւորել են ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու անկարողություն։
Հայտարարությունն ամբողջությամբ կարդացեք 9-րդ էջում։
«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԴԻՏԱՐԿՄԱՄԲ
«Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանն «Առավոտի» հետ զրուցելով տարածաշրջանային զարգացումների մասին, ասաց. «Փաստորեն, ամերիկյան նավթային ընկերությունները, որոնք պետք է օրերս հավաքվեին ու Բաքու-Ջեյհան խողովակաշարի ֆինանսավորման ծրագիր մշակեին, ըստ էության, քով-քովի չեն գալու։ Հանդիպումը, կարծես թե հետաձգվում է, իսկ մենք այն դիտարկումներն ունենք, որ ընդհանրապես Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարությունը չի իրականացվելու»։
Կարդացեք նաև
«Երկրապահի» տեսակետն ավելի մանրամասնորեն՝ «Առավոտի» վաղվա համարում։
ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ԵՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍՆ Է
«Առնվազն զարմանալի է, որ մինչ այսօր խորհրդարանի մեծամասնությունը՝ «Երկրապահ» պատգամավորական խումբը՝ կառավարության քաղաքական հենարանը, որեւէ տեսակետ չի հայտնում,- երեկ իր ասուլիսում ասաց Դավիթ Շահնազարյանը վարչապետ Արմեն Դարբինյանի՝ Բաքվում ստորագրած հայտարարագրի առնչությամբ։ -Նույնչափ զարմանալի է, որ Քոչարյանի կուսակցությունը՝ Դաշնակցությունը, որեւէ տեսակետ այդ հարցի վերաբերյալ չի հայտնում»։
Հիշեցնենք, որ այդ հայտարարագրի 3-րդ կետում որպես հակամարտությունների կարգավորման հիմք նշված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը, որտեղ ճանաչված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Դավիթ Շահնազարյանի ասուլիսի մասին կարդացեք 2-րդ էջում։