Այսօր կառավարությունն ընդլայնված նիստում կքննարկի 1999 թ. պետական բյուջեի նախագիծը։ Բոլոր տարբերակների թվում ամենահեղինակավորը, հարկավ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տարբերակն է։ Այս նախագծով կապիտալ շինարարության համար գումար չեն ստանա արդյունաբերության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունները, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետարանները։ Այս նախագծի մասին ավելի մանրամասն՝ թերթի հաջորդ համարում։
«ԵՐԿՐԱՊԱՀՆ» ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
«Երկրապահ» պատգամավորական խումբն ակտիվացնում է գործունեությունը։ Խմբի նախաձեռնությամբ օրերս տեղի կունենա «ՀՀ օրենսդրությունից դատավորի պաշտոնի հավակնորդների գիտելիքների կարգի մասին» օրենքի նախագծի քննարկում, իսկ մի քանի օր անց «Երկրապահը» մտադիր է մեծ քննարկում կազմակերպել ընտրական օրենսգրքի շուրջ։
1 ՄԻԼԻՈՆ ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼ
Կարդացեք նաև
Ըստ փորձագետների, այս տարի Հայաստանում սպասվում է շուրջ մեկ մլն տոննա կարտոֆիլի բերք։ Միջինացված տվյալներով, Հայաստանի ներքին սպառման պահանջարկը տարեկան մինչեւ 325 հազար տոննա է։ Բերքի ավելցուկը սովորաբար իրացվել է Ադրբեջանում, Վրաստանում եւ Միջին Ասիայում, սակայն «Հայկոոպը» կարտոֆիլի արտահանման ուղղությամբ, ըստ նույն փորձագետների, հիմա որեւէ գործողություն չի ձեռնարկում։