1998 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում որոշվել է բարձրացնել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Եկող տարվանից հոսանքը թանկանալու է 12,5 տոկոսով։ Նախարարություններն ու էներգետիկայի հանձնաժողովն արդեն ստացել են համապատասխան հանձնարարականները։
Մանրամասները տե՛ս էջ 6։
3 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍԻՆ
«Անդրնավթգազշին-Պրոմեթեւս» ձեռնարկության եւ կառավարության կառույցների միջեւ կնքված պայմանագրի համաձայն, նշյալ ձեռնարկության տնօրինությանն է հանձնվում միանգամից երեք տնտեսական հաստատություն՝ «Ռուբին» գործարանը, քիմմանրաթելերի կոմբինատը եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանը։ Գազը մատակարարվելու է շուկայական գներից կրկնապատիկ էժան, ինչը կազմակերպելու է «Անդրնավթգազշին-Պրոմեթեւսը»։ Այդ ձեռնարկության տնօրեն Սենիկ Գեւորգյանը լուրջ բիզնեսմեն է, գործում է ԱՊՀ տարածքում եւ հույսեր կան, թե նշյալ ձեռնարկությունները կբերի լիարժեք աշխատանքային վիճակի։
Կարդացեք նաև
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԱՐԱՐԱՏ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Բյուջեում առկա ֆինանսական լարվածությունը թուլացնելու հույսով գյուղատնտեսության եւ սեփականաշնորհման նախարարներին առաջարկվել է կազմակերպել Մոսկվայի «Արարատ» գինու գործարանի՝ Բիրյուլովո ավանի մասնաշենքի վաճառքը։ «Առավոտին» առայժմ չի հաջողվում որեւէ տեղեկություն ստանալ ապագա գնորդի մասին։