Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ, ԲԱՅՑ…

Հոկտեմբեր 23,1998 00:00
lurer

Մամուլում հաղորդվել էր, որ ՀՅԴ-ն եւ Սոցիալիստական ուժերի միությունը ՍԻՄ-ի հայտարարությանը համահունչ փաստաթղթեր են ընդունել Բաքվում վարչապետ Արմեն Դարբինյանի ստորագրած համաձայնագրի վերաբերյալ։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ուղղակի կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է փոխանցվել ՔԽ ներքաղաքական հարցերի ենթահանձնախմբին։ Մասնավորապես առաջարկվել է, որ վարչապետի ստորագրած համաձայնագիրը ներկայացվի ՍԴ փորձաքննությանը։

ԵԶԴԻՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՔԽ

Հոկտեմբերի 21-ին ՔԽ քարտուղար Հրանտ Խաչատրյանի հետ է հանդիպել «Եզդիխանա» կուսակցության նախագահ Սիաբանդ Բաքոյանը։ Քննարկվել է կուսակցությունը ՔԽ-ի մաս դարձնելու հարցը։ «Եզդիխանան», հավանաբար, կլրացնի ԻՄ թափուր տեղը։

ԵՎՍ ՄԵԿ ՃԵՂՔ

«Առավոտի» հարցին, թե ինչու է ԱԺ պատգամավոր, «Երկրապահի» անդամ Անդրանիկ Մանուկյանն այդքան կոշտ արտահայտվել ՀՅԴ վերաբերյալ, վերջինս պատասխանեց. «Չեմ հասկանում դաշնակցականների արածը։ Իրենց թերթերում թեկուզ իմ նկատմամբ էլ անհիմն մեղադրանքներ են ներկայացնում։ Եթե ասելիք ունեն, կարող էին ամեն ինչ ներկայացնել ինձ։ Մինչդեռ ինքս, երկրապահների մեծամասնության հետ միասին անձնական լումա ունեմ դաշնակցականների բանտից ազատվելու գործում։ Իսկ ինչ վերաբերում է «Օրագիր» թերթում տպագրվածին, դա իմ անձնական կարծիքն է»։

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ

Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Յուրա Ղազարյանն այժմ գտնվում է Երեւանում։ Լուրեր են պտտվում, որ նա շուտով զբաղեցնելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031