Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՂԱՉՈՒՄ ԵՄ, ԻՆՁ ԴԱՏԻ՛ ՏՎԵՔ

Հոկտեմբեր 22,1998 00:00
Vahram Avanesyan

ԱԺ երեկվա նիստում Արշակ Սադոյանը միայն իրեն հատուկ պաթոսով Կոնյակի գործարանի սեփականաշնորհման ալան-թալանի մեջ մեղադրեց նաեւ անձամբ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Վահրամ Ավանեսյանին։ Սրան ի պատասխան, պրն Ավանեսյանն էլ թե.

-Խնդրում եմ ապացուցել թալանին իմ մասնակցությունը։ Ես որպես մարդ ձեզ պարզապես աղաչում եմ՝ ապացուցեք։ Այսպես աշխատել, անգամ ապրել չի լինի։ Ինչո՞ւ չեք ուղարկում գործը դատախազություն։ Խղճո՞ւմ եք ինձ։ Մի՛ խղճացեք, աղաչում եմ։

Վահրամ Ավանեսյանին խնդրեցի պարզաբանել, թե ինչո՞ւ իրեն զրպարտելու համար ինքը չի դիմում դատարան։ Չէ՞ որ, ըստ իր պնդումների, Արշակ Սադոյանը իր դեմ ոչ մի ապացույց չի ցանկանում ներկայացնել։

-Ոչ։ Սադոյանի դեմ չեմ պատրաստվում ոչ մի բան անել։

-Բայց այս մեղադրանքը միայն Սադոյանը չէ, որ ներկայացնում է։

-Խնդրեմ, եթե մեղադրանքներ կան, կան դրանց հիմքերը։ Էդ հիմքերը թաքցնել ուղղակի չի կարելի։ Չի կարելի ոչ միայն անձնական տեսանկյունից։ Եթե նման հիմքերը թաքցվում են, դա ինքնին արդեն քրեական պատասխանատվության է ենթակա։

-Բայց, ամեն դեպքում, ձեր հասցեին մեղադրանք է ներկայացվել, որը դուք կարող եք պարզել դատարանով։

-Ասեմ, որ մեր օրենքները, ինչքան ես եմ հասկանում, ասում են, որ եթե քո դեմ կոնկրետ մեղադրանք չեն ներկայացնում, այդպիսի դեպքում դատարան չեն դիմում։ Սա ուղղակի հայտարարություն է, որը որեւէ դատարան պետք է մերժի, ամենայն հավանականությամբ։ Ինձ կոնկրետ չի ասում՝ գողացել ես, կաշառք ես վերցրել։ Ընդհանուր խոսքեր են՝ ուղղված կառավարությանը։ Ես նորից եմ կրկնում՝ եթե մեկը որեւէ մեկին կամ կառավարությանը մեղադրում է քրեական հանցագործության մեջ, իրավունք չունի այդ փաստերը թաքցնելու։ Իսկ Արշակ Սադոյանն իր խիզախությունը կասկածի տակ չի ուզում դնել։ Պարզապես նա խնդրում է կազմել հանձնաժողով, գործը քննել ու… ուղարկել դատարան։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031