Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ՍԱՆԴՈՅԱՆԻՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՉԳԻՏԻ ԱՅՍ ԱՆԵԿԴՈՏԸ

Հոկտեմբեր 22,1998 00:00
Sandoyan

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ամենահաճախ ամբիոն էր բարձրանում ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանը։ Եվ նույն հաճախականությամբ էլ պատգամավորները պատասխանից հետո դեմքներին տարակուսած արտահայտություն էին տալիս՝ ակնհայտորեն չհասկանալով, թե պատասխանն ինչ կապ ունի իրենց հարցերի հետ։ Պրն Սանդոյանի՝ իմ հարցին տված պատասխանն ընկալելու պատրաստակամությամբ էլ դիմեցի նրան։

-Ներեցեք հարցիս համար, սակայն պատգամավորները ձեր պատասխանները հիմնականում անհասկանալի են համարում։ Ըստ ձեզ՝ ո՞րն է պատճառը։

-Իմ պատասխաննե՞րը… Հո Արշակ Սադոյա՞նը չի։ Ես, ճիշտն ասած, այլ տպավորություն ունեմ։ Բազմիցս ասել եմ եւ կարող եմ կրկնել, որ պատգամավորների հետ իմ աշխատանքը ինձ մոտ ստացվում է (սա իմ կարծիքն է)։ Իհարկե, կան պատգամավորներ, որոնք ինձ չեն հասկանում։ Գիտե՞ք ինչ կա, հասկանալու համար… էսպես… Չեմ ուզում շատ կոպիտ ստացվի, հա՞։ Ուրեմն էսպիսի անեկդոտ կա։ Պատմեմ երեւի, հա՞։ Մի ամուսին անընդհատ խմած գալիս ա տուն։ Գիտե՞ք էս անեկդոտը։ Անընդհատ խմած գալիս ա։ Մի օր էլ կինն ասում ա. «Չեմ հասկանում, ինչքա՞ն կարելի ա խմել»։ Ամուսինն էլ թե. «Այ, որ մի բանից չե՜ս հասկանում, մի խոսա»։ (Սրամիտ անեկդոտ էր, չէ՞- Լ. Ա.)։ Ես ուրիշ պատասխան չունեմ։

-Այսինքն, պրն Սանդոյան, ձեր արհեստավարժության մեջ որեւէ կասկած չկա՞։

-Էկեք էդ պիտակն իմ վրայից հանենք, էլի։ Սիրով կհանեինք։ Բայց ով կպցրել է, թող նա էլ հանի։

Լ․Ա․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031