Երբ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն արձանագրեց, որ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորներից բացակայում են շատերը, Վահագն Խաչատրյանն իբրեւ պարզաբանում հայտնեց, որ նրանք պաշտոնական պատվիրակության կազմում մեկնել են Մոսկվա։ Իսկ այնտեղ, հայ խորհրդարանականները՝ Արմեն Եղիազարյան, Շահեն Պետրոսյան, Պարույր Հայրիկյան եւ այլք, մասնակցելու են միջխորհրդարանական միջոցառումների։
ԲԻԶՆԵՍ-ԿՈՆՖԵՐԱՆՍ
Բիզնեսմեն, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն «Առավոտին» հայտնեց՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը նպատակ ունի բիզնեսմենների հասարակական կազմակերպությունների, բիզնեսին աջակցող կենտրոնների եւ արդյունաբերության ու առեւտրի նախարարության փոքր բիզնեսով զբաղվող ծառայության մասնակցությամբ կազմակերպել կոնֆերանս «Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հեռանկարները» թեմայով։ Կոնֆերանսը կանցկացվի նոյեմբերի 2-րդ կեսին։
ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Կարդացեք նաև
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյանը: «Առավոտի» այս հարցին ի պատասխան, ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նա այժմ Երեւանում է:
Նույն աղբյուրի համաձայն, դեսպանի պաշտոնը թողնելու իր ցանկության մասին պրն Խաչատրյանը հայտնել է դեռեւս 1997 թվականի վերջին: ԱԳՆ-ում բարձր են գնահատում նրա գործունեությունը դեսպանի պաշտոնում եւ աշխատանքի մի քանի առաջարկ են արել, որոնք, սակայն պրն Խաչատրյանը մերժել է: