Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԹԱՐ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 22,1998 00:00
lurer

Երեկ «Էրեբունի» օդանավակայանում թափ հավաքելու ընթացքում ինքնաթիռներից մեկի թեւը դիպավ թռիչքային գոտում գտնվող մարդկանց, որոնք, ըստ չստուգված տվյալների զինվորականներ էին: Վթարի արդյունքում զոհվեց 4 եւ վիրավորվեց 4 մարդ:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԳԻՏԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

«Հայրենիք» խմբի արտահերթ նիստում ներկայացրած մի օրենսդրական նախաձեռնության մեջ մասնավորապես առաջարկվում է հանել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը։

Արմեն Դարբինյանի ստորագրությամբ ներկայացված փաստաթղթի մեջ նշված է, որ օրենքի այդ հոդվածը 3-րդ պարբերություն չունի։ «Առավոտի» խմբագրությունում կար այդ օրենքի պաշտոնական հրատարակությունը, եւ հեշտությամբ պարզեցինք, որ «Սեփականաշնորհման մասին» օրենքի այդ հոդվածը ոչ միայն 3-րդ, այլեւ 4-րդ պարբերություն էլ ունի։

ՀՅԴ-Ն ԿԱԴՐԱՅԻՆ ՖՐՈՆՏՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿՐՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է այն մասին, որ ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Վարդան Հակոբյանը պիտի նշանակվի փոխարտգործնախարար կամ ԱԳՆ Սփյուռքի հարցերի վարչության ղեկավար, որը ստեղծելու անհրաժեշտության մասին ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են արվել։

Օրերս վերջնականապես պարզ դարձավ, որ Վարդան Հակոբյանն այդ պաշտոններից ոչ մեկն էլ չի զբաղեցնի՝ նրան առաջարկվել է ղեկավարել ԱԳՆ որեւէ այլ կառույց։ Այս լուրը փորձեցինք ճշտել ԱԳՆ մամուլի ծառայությունում եւ մեզ պատասխանեցին, որ առայժմ նման նշանակում չի կատարվել։ Հիշեցնենք, որ վաղօրոք ձախողվել էին նաեւ որոշ դաշնակցականների դեսպաններ նշանակել տալու փորձերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031