Լրահոս
Օրվա լրահոսը

Անգործություն չիմացեալ՝ մահ է

Հոկտեմբեր 21,1998 00:00
zang

Անգործություն իմացեալ՝ անմահություն

Այս թղթակցությունը գրելուց առաջ պարզապես մի անմեղ նպատակ ունեի՝ պարզել, թե ի՞նչ վիճակում են հանրապետության վարձույթի կետերը, ինչպե՞ս են աշխատում, ի՞նչ գներով եւ նման բաներ։ Խոսքս հարսանեկան եւ թաղման ծեսերին անհրաժեշտ պարագաների վարձույթի մասին է։ Սակայն թղթատարության, վերադասից չհիմնավորված վախի, անտեղյակության, փող աշխատելու մեծ սիրո ճանապարհը հաղթահարել եւ այս ոլորտին վերաբերող սպառիչ ինֆորմացիա հավաքել չհաջողվեց։ Ստիպված պետք է նյութիս անդրադառնամ մասնակիորեն եւ գրեմ որոշ օղակների աշխատանքի որակից։

Քաղաքապետարանում ոչ լսե՜լ էին, ոչ տեսել

Նախ փորձեցի քաղաքապետարանի լրատվականից ճշտել՝ իրենց հիմնարկում կա՞ որեւէ վարչություն, որը զբաղվում է նաեւ վարձույթի ծառայության այս տեսակներով։ Լրատվականում տեղյակ չէին։ Խնդրեցի ճշտել Ղազարյանից, որին հեռախոսով «բռնացնել» չհաջողվեց։

Հարկային տեսչության լրատվականում անդորր էր

Ասացի՝ լա՛վ, քաղաքապետարանում չհաջողվեց, կապվեմ ՀՀ հարկային տեսչության լրատվական ծառայությանը, իմանամ՝ այս ոլորտից հարկայինը որքան գումարներ է գանձում։ Լրատվականի ղեկավարին գտնելու բոլոր փորձերս, բնականաբար, ապարդյուն անցան. տեղում չէր։ Նույնը՝ նաեւ այլ տեղերում Հանրապետական սանէպիդվարչությունում քարտուղարուհին էր, որն էլ խրոխտ ձայնով հայտնեց, թե. «Համ էլ սաղ ռայոն են գնացել։ Համ էլ մեզ մի զանգեք, զանգեք ընդհանուր բաժնի հետ խոսացեք»։

Սանէպիդկայանում (սա այլ հիմնարկ է) ցանկություն ունեի ճշտել՝ որեւէ հսկողություն, ստուգումներ (մաքրություն եւ այլն) իրենք իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ։ Այստեղ էլ էին բոլորը շրջաններ գնացել։ Մյասնիկյանի շրջանի սանէպիդկայանում աշխատակիցներից մեկը ցանկություն հայտնեց ինձ տեղեկություններ տալ միայն այն դեպքում, եթե սանէպիդվարչությունից իրեն թույլ տան։ Բայց քանի որ վերոհիշյալ հիմնարկից բոլորը «ռայոնում» էին, նրա այդ ցանկությունը տեղում չքացավ։ Հայպետստանդարտն էլ, պարզվեց, վարձույթի կետերով չի զբաղվում, քանի դեռ պետպատվեր կամ ահազանգ չեն ստացել։

Փորձեցի կապվել արտոնագրային վարչություն. հեռախոսը վերցնող այդպես էլ չգտնվեց։ Իսկ պետռեգիստրում, պարզվեց, մասնավոր որեւէ կազմակերպության ինֆորմացիա անվճար չեն տալիս։ Անվճարը՝ դեռ մի կողմ։ Որեւէ թիվ ասելուց առաջ գրավոր հայց պետք է ներկայացնես պետռեգիստր, փողը փոխանցես, ու նոր ստանաս անհրաժեշտ տեղեկությունը։ Այսքան անպտուղ ու տհաճ փնտրտուքից հետո հոդվածի սկզբում նշած անմեղ նպատակս իրագործելու ոչ մի ցանկություն չմնաց։ Եթե ձեզ հետաքրքրում է վարձույթի ծառայությունների պետական, թե մասնավոր լինելը եւ այս թեմային առնչվող այլ հարցեր, եթե ունեք երկաթյա նյարդեր, փորձեք ինքներդ էլ պարզել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Իմ՝ եւս մեկ-երկու գերատեսչության հետ գործ ունենալը (չի բացառվում) արդեն իմ հարազատներին կդրդեր փնտրել տխուր ծեսերի պարագաների վարձույթի կետեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031