Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷՍՏԱՖԵՏԸ «ԵՐԿՐԱՊԱՀԻՆ»

Հոկտեմբեր 21,1998 00:00
lurer

Վերջին շրջանում ԱԺ նիստեր են գումարվում ամեն երկուշաբթի։ Բայց երբ Աժ հերթական եռօրյա նիստն ավարտվի, այլեւս արտահերթ նիստ հրավիրելու որեւէ շանս չի մնա վերջին շրջանում մշտապես նախաձեռնությամբ հանդես եկող թվով 70 պատգամավորներին։ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանն ԱԺ-ում հայտարարեց, թե հաջորդ արտահերթ նիստը հրավիրելու նախաձեռնությունն իրենք արդեն իսկ վերցրել են։

ԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Է

ՀՀԿ-Ն Արմավիրի մարզից հայտնում են, որ Հանրապետական կուսակցության կազմավորման գործընթացում մեծ դեր է ստանձնել մարզպետ Ալբերտ Հերոյանը։ Նա հանձնարարել է գյուղապետերին, որ յուրաքանչյուր շեն 7-10 մարդ տա կուսակցության կազմում ընդգրկելու համար։

ԴԵՄԿՈՒՍԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ

Դեմոկրատական կուսակցության կենտրոնական խորհրդի երեկվա նիստում քննարկվել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը եւ ներկա կառավարության քաղաքականությունը։ Առաջարկներ են հնչել՝ դիմել վարչապետին սեփականաշնորհումը դադարեցնելու պահանջով։ Օրակարգի երրորդ հարցը վերաբերել է նախկին իշխանությունների քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատականին։ ՀԴԿ 1-ին փոխնախագահ Արմեն Հովսեփյանն «Առավոտին» հայտնեց, թե քննարկումները դեռ շարունակվում են, օրակարգի վերջին հարցի վերաբերյալ որոշման նախագիծ է մշակվում, որը վերջնական տեսքի բերելուց հետո կներկայացնեն ՔԽ-ին եւ մամուլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031