Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-Ը ԴՈ՞ՒՐՍ ԿԳԱ ՔԽ-ԻՑ

Հոկտեմբեր 21,1998 00:00
lurer

Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք ՀՀՇ-ն իրեն տեղեկացրե՞լ է ՔԽ-ից դուրս գալու իր ցանկության մասին, պատասխանեց, թե որքան տեղյակ է՝ այս հարցը դեռ միայն քննարկվում է ՀՀՇ-ում, որոշում չի ընդունվել։ «Նման հարց գրեթե բոլոր կուսակցություններն էլ քննարկում են,- նաեւ ասաց պրն Խաչատրյանը։ – Մասնավորապես, ՍԻՄ-ի նախագահության վերջին նիստերից մեկում նույնպես քննարկվեց ՔԽ-ում մնալու նպատակահարմարության հարցը՝ հեղինակության եւ այլ տեսակետներից»։

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտի» վաղվա համարում։

ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ԱՊՀ ՆԱԽԱՐԱ՞Ր

Արդեն տեւական ժամանակ Հայաստանում է իր վերջին պաշտոնում ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովի խորհրդական, Կարեն Դեմիրճյանից հետո Հայկոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Գուրգենիչ Հարությունյանը։ Չնայած բազմաթիվ կանխատեսումներ են եղել, թե նա պաշտոն է ստանալու, սակայն դեռեւս որեւէ ճշգրիտ տեղեկություն ասպարեզ չի հանվել։ Ըստ երեւույթին, Սուրեն Հարությունյանը դառնալու է նախարար եւ նրա համար նոր կառույց է ստեղծվելու ՀՀ կառավարության համակարգում։ Նա կգլխավորի ԱՊՀ երկրների հետ կապերի նախարարությունը։

ՏԱՆԿՈՎ ՉԻ ԱՆՑՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՎՐԱՅՈՎ

Նախագահի նոր մամուլի խոսնակի առաջին ճեպազրույցում լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե բանակի ինչ զորամասում է ծառայել Վահե Գաբրիելյանը։ «Այժմյան մասնագիտությանս հետ որեւէ կապ չունի, բայց տանկային զորամասեր էին»,- պատասխանեց խոսնակը։

Կարդացեք նաեւ՝ 2-րդ էջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031