Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբեր 20,1998 00:00

Խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ներկայացվելու է որոշման մի նախագիծ, ըստ որի պիտի ստեղծվի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը Վերահսկիչ պալատի օգնությամբ կուսումնասիրի «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, կոնյակի գործարանի գործարքների մանրամասները եւ «Հայկական ավիաուղիների» 1996- 98 թթ. ֆինանսական գործունեությունը եւ ԱԺ-ին եզրակացություններ ու տեղեկանքներ կներկայացնի։

Օրակարգում է նաեւ «Հայրենիք» խմբի նախաձեռնությունը «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին։ Փոփոխությունը մի նոր պարբերության ավելացումն է հետեւյալ բովանդակությամբ. «Այն պայմանագրերը, որոնցով պետական գույքի մասնավորեցման ընթացքում գործարքի արժեքը գերազանցում է 250 մլն դրամը, ենթակա են վավերացման ԱԺ-ի կողմից երկամսյա ժամկետում՝ առանձին օրենքով։ Գործարքը համարվում է կայացած միայն ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո»։

Կառավարությունն անընդունելի է համարել այս օրինագիծը, մասնավորապես պատճառաբանելով նախատեսվող լրացուցիչ լիազորությունները. «ԱԺ-ի լիազորությունները սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածով եւ նոր լիազորությունների վերապահումն առանձին օրենքով հնարավոր չէ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031