Հոկտեմբերի 18-ին ֆուտբոլային խաղ է տեղի ունեցել Ազգային ժողովի եւ արտաքին գործոց նախարարության թիմերի միջեւ։ Գրեթե հավասար պայքարում հաղթել են պառլամենտականները՝ 3։2։ Խորհրդարանի հավաքականից 2 գոլի հեղինակ է դարձել պատգամավոր Արամազդ Զաքարյանը։
ՀՀՇ-Ն՝ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ
Շաբաթավերջին տեղի է ունեցել ՀՀՇ բարձրագույն մարմիններից մեկի նիստը, ուր խոսվել է Ջավախքի մասին հայտարարություն ընդունելու վերաբերյալ։ ՀՀՇ-ականները մտադիր են մեղադրական ներկայացնել այն միտումների նկատմամբ, որոնք լարվածություն կառաջացնեն հայաբնակ այդ տարածքում։ Այդ շրջանակում ամենեւին էլ գովեստի խոսքեր չէ, որ արտասանվելու են Ջավախքի Հանրապետության Սահմանադրությունը հեղինակած եւ այն ասպարեզ հանած մարդկանց հասցեին։
ՍԱՄԱԼՅՈՏԻ ՄԻՍ
Կարդացեք նաև
Շահեն Պետրոսյանն ԱԺ պատգամավորների մեջ երեւի միակն էր, որ դրվատանքով արտահայտվեց եւ ողջունեց ՀԱՀ ղեկավար Տիգրան Նաղդալյանի՝ հեռուստաէկրանից հայհոյելու (ճիշտ է, ձայնային ազդանշաններով խլացված) արարքը. «Շա՛տ լավ արեց։ Բայց մենք էլ ենք ուզում նույնն անել»։