Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 20,1998 00:00
lurer

ՀՀ պաշտպանության նախարարը նորից բացակայում է հանրապետությունից։ Այս անգամ Վազգեն Սարգսյանը մեկնել է Չինաստան։

ԳՈՐԾԻ ԿԵՍՆ ԱՐՎԱԾ Է

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը երեկ իր զրուցակիցներին համոզում էր, որ Արմեն Դարբինյանի վարչապետության օրերը հաշված են։ Երբ նրան խնդրեցին նշել, թե ինչ տեղեկատվություն է հիմք ծառայել այս հայտարարության համար, նա ամենայն լրջությամբ բացատրեց. «ՍԻՄ-ն արդեն Դարբինյանին դատապարտող հայտարարությունն ընդունել է»։

ԱԺ արտահերթ նիստի մասին կարդացեք էջ 4:

ՊԱՅՔԱՐԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԿ ՓՈՒԼԵՐԸ

«Հայաստանի Հանրապետութեան» նախկին գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանը երեկ հանձնել է թերթի կնիքն ու դրոշմը։ Ըստ նախնական պայմանավորվածության, երեկ պիտի Աշոտ Աղաբաբյանին հանձնվեին նաեւ գլխավոր խմբագրի առանձնասենյակի բանալիները։ Սակայն խոստումը չի կատարվել։ Նշենք, որ այս տեղեկությունները մեզ փոխանցել են «ՀՀ»-ի ոչ գործադուլավոր աշխատակիցները։

«ՀՀ»-ի գործադուլավոր աշխատակիցների թղթակցությունները կարդացեք 5-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031