Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԵՐՋ ԱՐԱՀԵՏՆԵՐ

Հոկտեմբեր 17,1998 00:00
lurer

ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ վերստին Կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, ինչպես նաեւ «Հայկական ավիաուղիներ» ձեռնարկության սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցով խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու համար հավաքվել է 70 ստորագրություն, որոնք հանձնվել են ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին։ Վահագն Խաչատրյանի կարծիքով, խորհրդարանը բազմաթիվ հրատապ հարցեր քննարկելու համար ընդամենը 45 օր ժամանակ ունի, ուստի պետք է աշխատի առանց հանգստի։ Որովհետեւ՝ դեկտեմբերի 1-ից ԱԺ-ն ձեռնամուխ կլինի 1999 թ. բյուջեի քննարկմանը։

ԴՈՒՔ ԻՆՁ ՉԵ՞Ք ՃԱՆԱՉՈՒՄ

Մի նոր մանրամասն նախագահ-«Երկրապահ» հանդիպումից. ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը Ռոբերտ Քոչարյանին հարցրել է. «Իսկ հնարավո՞ր է, որ Կոնյակի գործարանի սեփականաշնորհման գործարքում մութ կետեր են առկա»։ Նախագահը բացասական պատասխան է տվել՝ այն ուղեկցելով հռետորական հարցով. «Մի՞թե ես այդպիսի մարդ եմ»։

ԽՄ-Ի ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԴՈՒՐՍ Է ՄՂՎՈՒՄ

Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ պատրաստ է հետ վերցնել խորհրդարանում շրջանառության մեջ գտնվող ընտրական օրենսգրքի ԻՄ խմբակցության տարբերակը։ Սակայն դեռեւս հայտնի չէ, թե դրանից հետո Հայրիկյանը «Երկրապահի» նախագծի՞ն կմիանա, թե՞ ընտրական օրենսգրքի այն օրինագծին, որը կոչվում է միասնական տարբերակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031