Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ ԵՂԵԼ

Հոկտեմբեր 17,1998 00:00
lurer

ԱԺՄ խորհրդաժողովի իր ելույթում Վազգեն Մանուկյանը պատմել էր 1997-ի դեկտեմբերից սկսված բանակցությունների մասին, որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 1998-ի փետրվարի 12-ին նաեւ ուժային կառույցների ղեկավարները պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջեին։ Ուժային բոլոր նախարարները ու նաեւ Ռոբերտ Քոչարյանը հերքել էին նման պայմանավորվածությունները։

«Նրա՞նք են կեղծում, թե՞ Դուք»,- «Առավոտի» այս հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ ասել, որ մենք խոսել ենք ուժային նախարարների հետ։ Ես ուղղակի չցանկացա նշել, թե այդ միջնորդված զրույցն ում միջոցով է եղել։ Եվ այժմ էլ դրա մասին չեմ խոսի»։

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։

ՆՎԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՓՈՂ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

1998 թ. գարնանը Արմավիրի մարզի գյուղացիներին անվճար պարարտանյութ էր բաժանվում՝ որպես նախընտրական արշավի բաղադրիչ մաս։ Սակայն ակցիայի կազմակերպիչները, հասնելով իրենց նպատակին, այսօր, հավանաբար, զղջացել են իրենց առատաձեռնության համար եւ սկսել են ընտրակաշառքի դիմաց գումարներ գանձել։ Եվ քանի որ գյուղացիները, բնականաբար, փող չունեն, ստիպված են «նվեր տված» պարարտանյութի համար վճարել բնամթերքով։

ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ ՀԱՎԱՔ

Օրերս Հայաստանում տեղի է ունեցել օրենքով գողերի հերթական հավաքը, որի ընթացքում, ըստ չստուգված տեղեկատվության, նոր գողեր են օծվել։ Եթե տեղեկատվության մեջ ինչ-որ բան այնպես չէ, ներողամտություն ենք հայցում, որովհետեւ համապատասխան տերմինալոգիային, իրոք, չենք տիրապետում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031