Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս «Հանրապետությունից»

Հոկտեմբեր 16,1998 00:00
Vigen Xachatryan

Օրերս տեղի ունեցավ «Հանրապետություն» միավորման խորհրդարանական խմբակցության հերթական նիստը, որի ընթացքի մասին «Առավոտի» ընթերցողին պատմում է ԱԺ պատգամավոր, ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանը.

– «Հանրապետություն» միավորման խորհրդարանական խմբակցության վերջին նիստում լուրջ քննարկման առարկա դարձավ այն հարցը, որ խմբակցության կազմում կան պատգամավորներ, որոնք, որպես կանոն, խորհրդարանի աշխատանքների ընթացքում չեն հետեւում խմբակցության ընդունած որոշումներին։ Քննարկումների արդյունքում եկանք այն որոշմանը, որ խմբակցության հեղինակավոր անդամներից ոմանք առանձնազրույց ունենան այդ մարդկանց հետ եւ նրանց առաջարկեն ուղղակիորեն դուրս գալ խմբակցությունից։ Դրա կողքին պետք է ավելացնեմ մեկ կարեւոր հանգամանք, ինչը կարող է շահարկումների տեղիք տալ։ Այս մոտեցումը չպետք է համարել դաստիարակչական գործելաձեւ, որովհետեւ, Սահմանադրության համաձայն, պատգամավորներն ազատ են քվեարկում։

Ես ինքս, միջամտելով քննարկումների ընթացքին, ասացի, որ այդ պատգամավորների հետ աշխատանքը պետք է լինի այն կուսակցությունների գործը, որոնց նրանք անդամագրված են։ Դա ամենեւին էլ խորհրդարանի գործը չպետք է լինի։ Կողմ եմ այն բանին, որ իրենց դիրքորոշումները տվյալ անհատների մասին արտահայտեն նրանց կուսակցությունները։ Արդյունքում կարող են հնչել հայտարարություններ, թե պատգամավորը կուսակցության քաղաքական գիծը չէ, որ իրականացնում է, այլ դրսեւորում է անձնական վարքագիծ։ Այլ է «Հանրապետություն» միավորմանը մաս կազմող անկուսակցական պատգամավորների պարագան, որոնք ընդհանրապես քաղաքական պատասխանատվություն չեն կրում։ Կար տեսակետ, թե բազմաթիվ պատգամավորներ պարզապես ստիպված են այդ վարքագիծը դրսեւորել, որովհետեւ, հակառակ դեպքում, իրենք կամ իրենց մերձավորները հետապնդումների են ենթարկվելու։ Դրանից ելնելով էլ բազմաթիվ պատգամավորներ ստիպված են այսպես կամ այնպես քվեարկել, որպեսզի խույս տան հետապնդումներից։

– Արդյոք դրանո՞վ եք բացատրում ՍԴՀԿ-ի հեռանալը «Հանրապետություն» բլոկից։

– Չէ, բացարձակապես նման բան գոյություն չունի։ «Հանրապետություն» միավորման անդամներից շատերն են այն կարծիքին, որ ՍԴՀԿ-ն վաղուց է իրեն բլոկից դուրս պահում։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031