Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԽՈՍՆԱԿ

Հոկտեմբեր 16,1998 00:00
lurer

Շատ հնարավոր է, որ ՀՀ նախագահի մամլո խոսնակ դառնա Վահե Գաբրիելյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով տիկին Կասյա Աբգարյանին։ Վահե Գաբրիելյանը շատ լավ տիրապետում է անգլերենին։ Նա որդին է Վազգեն Գաբրիելյանի, որը վերջին երկու տարում ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահն էր, եւ Ժենյա Քալանթարյանի։ Նրանք երկուսն էլ դասավանդում են ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։

ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏԻՑ՝ ՍԴ

Պարույր Հայրիկյանի՝ նախագահին կից գլխավորած հանձնաժողովներից մեկը դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի, թե ընտրական օրենսգրքում արձանագրվելիք ո՞ր սկզբունքն է ավելի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ Խոսքը համամասնական ու մեծամասնական մանդատների բաշխման հարցին է վերաբերում։

ՉԿԱՅԱՑԱԾ ՍՏՈՒԳՈՒՄ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում քննարկվել է մինչեւ Լիզա Ճաղարյանին «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի խմբագրի պաշտոնից ազատելը խմբագրությունում ֆինանսական հարցերով ստուգումներ անցկացնելու հարցը։ Սակայն, ինչ-ինչ պատճառներով, ստուգումները նպատակահարմար չեն նկատվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031