Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Հոկտեմբեր 15,1998 00:00
lurer

Ինչպես «Առավոտը» նախապես հաղորդել էր, Ալբերտ Բազեյանը խորհրդարանի քվեարկության արդյունքում չկարողացավ վայր դնել ԱԺ փոխխոսնակի լիազորությունները։ Խորհրդարանում ընդամենը 31 կողմ ձայն տրվեց հրաժարականի օգտին։ Հրաժարականի դեմ արտահայտվեցին նաեւ կոմունիստները, իսկ Արշակ Սադոյանն ասաց, որ Ալբերտ Բազեյանը պետք է մնա ու նրա փոխարեն հրաժարական տան Յուրի Բախշյանն ու Խոսրով Հարությունյանը։ Վերջինս խոստացավ այդ հարցի շուրջ լրջորեն մտածել։

ՆՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ՝ ԸՆԴԴԵՄ «ԵՐԿՐԱՊԱՀԻ»

Պատգամավոր Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որպեսզի Ազգային ժողովը գումարի հերթական արտահերթ նիստը, օրակարգում ունենալով հինգ հարցեր, այդ թվում եւ կոնյակի գործարանի սեփականաշնորհման ընթացքն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը։ «Երկրապահ» պատգամավորական խումբը տեղեկացնելով հանդերձ, որ կողմ է օրակարգին, միաժամանակ հայտնեց, որ դեմ է քվեարկելու այդ նիստը հոկտեմբերի 19-ին գումարելու առաջարկին։ Դավիթ Շահնազարյանը էլեկտրոնային քվեարկությամբ հարցը որոշելու իր առաջարկը հետ վերցրեց, ասելով, թե արդեն հավաքված է անհրաժեշտ քանակի ստորագրություն։

ԱՅՍ ՄԻՔԱՅԵԼԸ ՈՒՐԻՇ ՄԻՔԱՅԵԼ Է

Մեր թերթի երեկվա համարում «Դրո»-ի գործով դատապարտվածների ազգականների նամակում հիշատակվող դատախազ Միքայել Գրիգորյանը, որը չորս մահապատիժ է պահանջել, հսկող դատախազ Միքայել Գարեգինի Գրիգորյանն է եւ ոչ այն ժամանակ հանրապետության դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Միքայել Վախթանգի Գրիգորյանը, որը նշված գործի քննությանը չէր մասնակցում:

Հիշեցնենք, որ այժմ Մ.Վ. Գրիգորյանն աշխատում է որպես ՆԳ եւ ԱԱ նախարարության լրատվության բաժնի պետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031