Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԻԼՍԿԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈ՞ՒՄ Է

Հոկտեմբեր 15,1998 00:00
lurer

Մոտ ժամանակներս հնարավոր է, որ միավորվեն Քաջարանի, Ղափանի եւ Մեղրու լեռնամետալուրգիական ձեռնարկությունները։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, այս քայլով հնարավոր կլինի վատթարացնել Քաջարանի մոլիբդենային կոմբինատի տնտեսական ցուցանիշները եւ կոմբինատը սեփականաշնորհել՝ որպես վնասով աշխատող ձեռնարկություն։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ լարված իրավիճակ է Քաջարանում, որտեղ բնակչության համար միակ լուրջ աշխատատեղն այս կոմբինատն է։

ԷԽ, ՍԵՐԳԵՅ ՋԱՆ

Պատգամավոր Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ սոցիալական ներդրումների հիմնադրամը, քննարկելով հինգ դպրոցների վերանորոգման հարցը, իր նախապատվությունն է տվել միայն թիվ 191 դպրոցին, եւ այս հարցում շահագրգիռ դիրքորոշում է ունեցել պատգամավոր Սերգեյ Երիցյանը։ Նման ծրագրերի իրագործման համար նախ համայնքային բյուջեից է տրամադրվում գումարի 15 տոկոսը։ Սակայն, առանց դրա էլ, կառավարությունը սկսել է ֆինանսավորել իշխանամետ կուսակցության անդամի նախընտրական կոմպանիան։

«ՅԱՊՈՆՉԻԿԸ» ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ

Պատգամավորական շրջանակներից ստացած լուրերի համաձայն, Իոսիֆ Կոբզոնը մեր երկիր էր այցելել՝ հայտնի «օրենքով գող» «Յապոնչիկին» Հայաստանի քաղաքացիություն շնորհելու առաքելությամբ, եւ հենց դա էր Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի միջնորդությունը, որով նա հանդես եկավ մեր պետության ղեկավարների առջեւ:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ լուրը, պաշտոնական աղբյուրներից մեզ հայտնեցին, որ բարձր են գնահատում տեղեկատվությունը հնարողների հումորը եւ ամերիկյան բանտում նստած ռեկետյորին մեր քաղաքացիությունը տալու իմաստը: Սակայն երկքաղաքացիությունը մեր Սահմանադրությամբ չի թույլատրվում, հետեւաբար, ՌԴ քաղաքացի «Յապոնչիկը» պետք է սպասի մինչեւ հիմնական օրենքում փոփոխություններ կատարվեն, եւ եթե դրանք ընդունվեն համաժողովրդական հանրաքվեով, ապա կարող է դիմել՝ օրենքով սահմանված կարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031