Պարոն Աբրահամյան, դու ապրել ես կոմունիստների ղեկավարած հրաշալի երկրում, այստեղ ես կրթություն ստացել, ստեղծել կյանքի համար նորմալ պայմաններ (անվճար բուժում, հանգիստ, բնակարան, աշխատանք եւ այլն), բայց հանկարծ ինչո՞ւ ապերախտ գտնվեցիր, դարձար ՍՍՀՄ-ի ոխերիմ թշնամին եւ սկսեցիր քեզ հարմար սուտ ու կեղծ լուտանքներ թափել քո բարերարների հասցեին։ Երեւի քեզ այդ աստիճան կուրացրեց Արեւմուտքի կողմից քեզ հատուկ նպատակով շպրտված մի քանի դոլարը։ Դու մեծ ուրացող ու դավաճան ես քո հայրենիքի, քո ժողովրդի, քո ընտանիքի նկատմամբ, որի համար ուշ թե շուտ, դու ստանալու ես քո արժանի պատիժը (չնայած, որ արդեն ստացել ես, ափսոս, որ գլխիդ հարվածները մի քիչ թույլ են եղել։ Ո՞վ գիտի, գուցե սա էլ ճիշտ չէ)։
Դու ծախված այնպիսի մի ստոր ես, որի ձեռքով Արեւմուտքը կրակից շագանակներ է հանում իրենց համար եւ վերջում քեզ կուլ տալիս։ Ահա թե ովքեր են կլյաուզնիկները, պրն Աբրահամյան, դու եւ քո Ավետիս Բաբաջանյանն եք։ Ոչինչ, Հայաստանն իր պատմության ընթացքում քո նման դավաճաններ շատ է տեսել, բայց եւ ժամանակին հրաժարվել նրանցից, որպես հայրենիքի համար անցանկալի սրիկաներ։ Կգա նաեւ այդ ժամանակը, համոզված եմ, եւ դու եւ քեզ նմանները ամոթից, եթե իրոք դա ձեզ մոտ կա, ինքնասպան կլինեք։
Արմավիրի մի խումբ կոմունիստներ
Անչափ շնորհակալ ենք Արմավիրի կոմունիստներից՝ իրենց բոլշեւիկյան բնազդները թղթին հանձնելու պատրաստակամության համար։ Ցավն այն է, որ այդ բնազդները խեղդում են ոչ միայն կոմունիստներին (ինչը բնական է), այլեւ բոլոր կուսակցականներին՝ ՀՅԴ-ից մինչեւ ՀՀՇ։