Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԸ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՑ

Հոկտեմբեր 14,1998 00:00
lurer

Երեկ թիվ 11 դպրոցի ուսուցիչներն ահազանգեցին «Առավոտին», որ Մաշտոցի շրջանի թաղապետարանը որոշել է լուծարել շրջանի 4 գրադարանները։ Թաղապետարանի աշխատակից Գայանե Սայադյանը ավագ գրադարանավարներին բացատրել է, թե «այդպես են հարմար գտել» եւ մտադիր են 4-ը մի տեղում հավաքել։ Ըստ ուսուցիչների, այդ տեղը Ֆուչիկի փողոցի մանկապարտեզի ավերված շենքն է, որում առնվազն մեկ գրադարան կարող է տեղավորվել։

ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ՄԵՔԵՆԱՆ

Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած հանրահայտ երգիչ Արամ Ասատրյանի եղբայր Գրիշան եւ որդի Տիգրանը հերքեցին այն լուրերը, թե իրենց հռչակավոր բարեկամի «Ջիպը» առգրավել եւ յուրացրել է գեներալ Մանվել Գրիգորյանը: Նրանց խոսքերով, Արամի եւ գեներալ Մանվելի հարաբերությունները ջերմ են եւ ընկերական, եւ նման լուրերը պարզապես անհեթեթ են:

«Ճշմարտությունն այն է,- ավելացրին մեր հյուրերը,- որ երգիչը երկար ժամանակ Ամերիկայում համերգներ կազմակերպելու պատճառով իր մեքենան վաճառել է»: Ափսոս: Շատ հնարավոր է, որ մի քանի տարի հետո այդ ավտոմեքենան շատ ավելի թանկ գնով վաճառվեր «Սոթբիս» աճուրդում՝ Էլթոն Ջոնի եւ Փոլ Մաքքարթնիի անձնական իրերի հետ:

ՆՈՐ ԱՐՏԱՀԵ՞ՐԹ

Ազգային ժողովում նոր նախաձեռնություն է հասունանում գալիք երկուշաբթի հերթական արտահերթ նիստը գումարելու հարցով։ Խնդիր է դրված փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգում եւ ստեղծել կոնյակի գործարանի սեփականաշնորհման գործընթացում տեղ գտած խախտումներն ուսումնասիրող հանձնաժողով։ Հիշեցնենք, որ բազմաթիվ երկրապահներ իրենց ելույթներում այս գաղափարին կողմ էին արտահայտվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031